ԳԵՀԵՆ
id100Այսպես էր կոչվում
Երուսաղեմի հարավում գտնվող նեղ հովիտը, որտեղ ուխտազանց Աքազ թագավորի օրոք
կռապաշտ հրեաներն այրում էին իրենց երեխաներին Մեղքոմ կուռքի պատվին: Իսկ Հոսիա թագավորը երբ ոչնչացրեց
կռապաշտությունը, իբրև անարգանքի նշան՝ այդ ձորը վերածեց աղբանոցի, ուր նետում էին քաղաքի բոլոր անմաքրությունները, անարգ մահապարտների և պղծված կենդանիների դիակները: Եվ որպեսզի քաղաքը զերծ մնար գարշահոտությունից ու վարակից, այդ հովտում մշտապես կրակ էր վառվում: Այս պատճառով այդ վայրը կոչվեց Կրակե գեհեն՝ սարսափի ու նողկանքի վայր լինելով հրեաների համար:
Հետագայում գեհենը դարձավ հավիտենական տանջանքի՝
դժոխքի խորհրդանիշը:
Քրիստոս միշտ այդ իմաստով էր գործածում այս բառը: