русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ










ՆԱՎՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. երկրորդ կես)
id559Նավում անունը նշանակում է «մխիթարիչ» կամ «զորացնող»: Մարգարեն ապրել է Հրեաստանի Հոսիաս թագավորի ժամանակ: Այդ շրջանում Ասորեստանը, որ տիրել էր բազում երկրների, սկսել էր տկարանալ: Բոլոր նվաճված ժողովուրդները սպասում էին Ասորեստանի կործանմանը, նրանց հետ և՝ Հրեաստանը, որի համար նա մեծ վտանգ էր ներկայացնում: Նավումի գիրքն արտացոլում է այդ ակնկալությունը՝ ի վերուստ տրված հայտնությամբ և իբրև մխիթարող ու հուսադրող խոսք, որը հավաստում է այն ճշմարտությունը, թե բոլոր բռնատիրություններն ի վերջո դատապարտվում են ու կործանվում՝ իրենց մեջ պառակտվելով, այլասերվելով ու ապականվելով: Գրքի լեզուն նաև գեղարվեստական մեծ արտահայտչականություն ունի, ինչի շնորհիվ Նավումին համարում են Իսրայելի մեծագույն բանաստեղծներից մեկը:







 
sacredtradition.am