Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
id087Նոր Կտակարանում Բարդուղիմեոսը հիշատակվում է նաև Նաթանայել անունով: Հիսուսը, նրա մասին վկայելով, ասում է. «Ահա, արդարև, մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» [
Հովհ. 1.47]: Նաթանայելը առաջինն է Հիսուսին
Աստծո Որդի
դավանում [տե՛ս
Հովհ. 1.49], այդ իսկ պատճառով կոչվում է նախադավան
առաքյալ:
Բարդուղիմեոս
առաքյալն իր
քարոզչությամբ հասել է մինչև Հնդկաստան և հետդարձի ճանապարհին մտել է Հայոց աշխարհ: Նա իր
քարոզչությունը սկսել է Գողթն գավառում, որտեղ կառուցել է Ս. Տյառնընդառաջ կոչվող
եկեղեցին:
Ավանդության համաձայն՝ Բարդուղիմեոսը Հայաստան է բերել
Տիրամոր սրբապատկերը և Անձևացյաց գավառում Անահիտ դիցուհու մեհյանի տեղում հիմնել է Ս. Աստվածածին
եկեղեցին, ինչպես նաև կուսանոց:
Ս. Բարդուղիմեոս առաքյալ
Ս. Էջմիածնի գանձատուն, XVIII դ.
Հեղինակ՝ Հովնաթան Հովնաթանյան
Նա մեր երկրում բազում հրաշքներ է գործել և շատ աշակերտներ ունեցել: Նրա հետևորդներից էր նաև Սանատրուկ թագավորի քույրը՝ Ոգուհին, որը
նահատակվել է ս.
Սանդուխտի պես:
Ըստ
ավանդության՝ Բարդուղիմեոս և
Թադեոս առաքյալները հանդիպել են Հայաստանում՝ Արտաշատի կամրջի վրա:
Բարդուղիմեոսի
նահատակության մասին ասվում է, որ նրան թրածեծ արեցին և մարմինը նետեցին քաղաքից դուրս, բայց սուրբը դեռևս կենդանի էր, և շատերը վերջում լսեցին նրա խոսքը:
Առաքյալն ավանդեց հոգին՝ տեսնելով ս.
Թադեոս առաքյալի տեսիլքը երկնքում: