русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
30 նոյեմբերի 2024թ. շաբաթ, ԳՁ
Սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի



Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
id184Հայաստանում ավետարանի քարոզչությունը առաջին անգամ մուտք գործեց ս. Թադեոս առաքյալի միջոցով: Սուրբ Գրքում նա հիշատակված է Ղեբեոս և Հուդա անուններով:

Ս. Թադեոս առաքյալ
Ս. Էջմիածնի գանձատուն, XVIII դ.: Հեղինակ՝ Հովնաթան Հովնաթանյան

Հիսուսի համբարձումից հետո ս. Թադեոսը եկավ Եդեսիա և ծանր ախտից բժշկեց Աբգար թագավորին: Նա մեր երկիր բերեց այն սուրբ գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը:
Եդեսիա քաղաքում ս. Թադեոսը աթոռ հիմնեց և եպիսկոպոս ձեռնադրեց Ադդե անունով մի մարդու: Այնուհետև Աբգարի նամակով նա եկավ Արտազ գավառ՝ հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Այդտեղ քարոզելուց և արքային ու նրա դստերը՝ Սանդուխտին դարձի բերելուց հետո առաքյալը շարունակեց իր ճանապարհը դեպի արևելք: Եղավ Աղվանքում, ապա վերադարձավ Սանատրուկի նստավայրը՝ բազում աշակերտներ թողնելով իր ետևից:
Աբգարի մահից հետո, սակայն, Սանատրուկը ուրացավ իր հավատը և ծանր հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Նախ նահատակվեց նրա դուստր Սանդուխտը, ապա նաև՝ ս. Թադեոս առաքյալը՝ 46 թ.:

Ս. Թադեոս առաքյալի աջը
XVII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն




 
sacredtradition.am