русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ











ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ)
id560Ամբակումի և նրա ժամանակի մասին Սուրբ Գիրքը ոչ մի տեղեկություն չի տալիս: Ամենայն հավանականությամբ նրա գիրքը գրվել է Հովակիմի թագավորության օրոք, երբ համեմատաբար խաղաղ ժամանակներ էին, բայց՝ լի տագնապով ու հակասություններով: Գիրքը սկսվում է երկրի վրա տիրող անարդարության մասին ցավագին հարցումով, որով մարգարեն դիմում է Աստծուն: Թեև բոլոր պատուհասները Տիրոջ արդար դատաստաններն են, մարգարեն, սակայն, չի կարողանում հասկանալ, թե ինչու է Նա հանդուրժում, որ ամբարիշտը ոտնահարի արդարին ու հրճվի իր անազնիվ վայելքներով: Ամբակումին հուզող հարցը, լինելով համամարդկային և արմատական, պայմանավորում է մարդկության հանդեպ Աստծո նախախնամության խորությունների բացահայտումը. այն պատասխանը, որն ի վերջո գոհացնում է մարգարեին, պատասխան է՝ տրված ամբողջ աշխարհին. «Արդարը հավատով պիտի ապրի» [Ամբ. 2.5]: Այս խոսքերը լուսավորում են մարգարեի սիրտը, բացահայտում այն մեծ գաղտնիքը, որով իմաստավորվում են մարդու ստեղծումն ու գոյությունը. հավատը մարդուն միավորում է Արարչի հետ հավիտենական կապով՝ անկախ երկրային ճակատագրից, անկախ բոլոր անցողիկ չարիքներից: Ամբակումն իր հարցի պատասխանը այնքան խոր է ընկալում, որ սկսում է երգել աղոթելով և այդ աղոթքում մարգարեանում է Փրկչի գալստյան մասին՝ սքանչանալով Նրա փառքով, որը հայտնվելու է հավատով Նրան որդիացողներին:
Ըստ Եկեղեցու ավանդության՝ Ամբակումի և Միքիա մարգարեի նշխարները ս. Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք (306-337) հայտնաբերվել են մի եպիսկոպոսի կողմից նրան տրված տեսիլքի միջոցով:






 
sacredtradition.am