русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ








ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես)
id557Հովել մարգարեի անձի և ժամանակի մասին ոչինչ հայտնի չէ: Թեև նրա գրքի սկզբում նշվում է Եզեկիա թագավորի անունը, սակայն ներկայիս մասնագետները գտնում են, որ նրա գիրքը գրվել է ոչ թե մ. թ. ա. IX-VIII դդ., ինչպես ենթադրվում էր առաջ, այլ՝ V դ. երկրորդ կեսին, և Երուսաղեմի ու Սիոնի, տաճարի և այնտեղ կատարվող աստվածպաշտության մասին խոսքերը վերաբերում են հրեաների գերեդարձից հետո վերակառուցված քաղաքին ու տաճարին: Գրքի ստեղծման համար առիթ են ծառայել Հրեաստանում տեղի ունեցած բնական աղետները՝ մորեխների հարձակումը և դրան հաջորդած երաշտը, որից բնակչությունը սովի է մատնվել: Այս առիթով մարգարեն կոչ է անում սթափվել և ազգովին ապաշխարել մեղքի դիմաց սպասվող սոսկալի պատուհասից խուսափելու համար: Հովելը տագնապալից գույներով է նկարագրում է «Տիրոջ օրվա» մոտ լինելը, որը, սակայն, միաժամանակ փրկության օր է արդարների և Տիրոջ անունը կանչողների համար: Նա մարգարեանում է Աստծո ժողովրդի վրա Սուրբ Հոգու հեղման՝ հոգեգալստի մասին [Հվլ. 2.27-31], որը և մեջբերում է ս. Պետրոս առաքյալը Պենտեկոստեին՝ իր առաջին քարոզի ժամանակ [Գործ. 2.17-21]: Գիրքն ավարտվում է վախճանաբանական պատկերներով՝ ահեղ դատաստանի ողջ խստությամբ և անխուսափելիությամբ:









 
sacredtradition.am