русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ







ՄԻՔԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես)
id556Միքիան ժամանակակիցն էր Ամոսի, Օսեեի և Եսայու: Ապրել և մարգարեացել է Հուդայի երկրում Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրոք: Նրա միջոցով Աստված կանխահայտնում է գալիք պատուհասների մասին՝ նշելով Իր բարկության հիմնական պատճառները՝ Իսրայելի կռապաշտությունը, ժողովրդի առաջնորդների ագահությունն ու անողորմությունը, համատարած այլասերումն ու խարդախությունը: Սակայն մարգարեի գիրքը, Տիրոջ դատաստաններից բացի, պարունակում է նաև լուսավոր պատկերներ գալիք նորոգության մասին, երբ Իսրայելի փառքը հայտնվելու է աշխարհին: Միքիան մարգարեանում է Փրկչի գալստյան և Նրա ծննդավայրի՝ Բեթղեհեմի մասին [Միք. 5.2]՝ նշելով, որ «Նրա հզորությունը պիտի տարածվի մինչև երկրի ծագերը» [Միք. 5.4]:
Ըստ ավանդության՝ Միքիան նահատակվել է իր խստասիրտ հայրենակիցների կողմից: Նրա և Ամբակում մարգարեի նշխարները դարեր անց, Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք (306-337), հայտնաբերել է մի եպիսկոպոս իրեն տրված տեսիլքի միջոցով:










 
sacredtradition.am