русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 օգոստոսի 2024թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոցն Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն



Ս. ՏՐԻՓՈՆ (+250)
id528Ծնվել է փռյուգիացի քրիստոնյայի ընտանիքում և մեծացել այրիացած, բարեպաշտ մոր խնամքով ու սրբակյաց դաստիարակությամբ։ Մանուկ հասակից աչքի է ընկել զարմանալի գերբնական հատկություններով և բժշկության ու դիվահալածության շնորհներով, որոնց միջոցով կարողանում էր բազմաթիվ հեթանոսների դարձի բերել:
Ս. Տրիփոնը մարտիրոսացավ Դեկիոս կայսեր (249-251) հալածանքների ժամանակ: Կուռքերի արձաններին երբեք չերկրպագելու մեղադրանքով 250-ին նրան ձերբակալեցին և բերելով Նիկիա՝ ենթարկեցին սոսկալի տանջանքների, որոնք ամենևին չընկճեցին սրբին, և ի վերջո նրան գլխատեցին:
Հայ Եկեղեցին Տրիփոնի հիշատակը նշում է Պարսամի և Ոնոփրիոսի հետ միասին՝ իբրև ճգնավորի՝ հաշվի առնելով նրա սքանչելագործ լինելը, ինչը հատուկ էր իր ժամանակի ճգնավորներին:







 
sacredtradition.am