русский  english    
ԳԼԽԱՎՈՐ
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը: Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում, և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը: Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:

Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար: Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:

Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:

Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:

Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...

Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե կորստյան, այլ սրբության ճանապարհին:

«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր նորոգության սրբավանդ ուղին:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին Սիփան լեռան համայնապատկերով
Արագած լեռան համայնապատկերը
Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու և նրա շրջակայքի համայնապատկերը
Գեղարդավանքի համայնապատկերը համալիրի ներսում՝ արևմտյան կողմից
Գեղարդավանքի համայնապատկերը վանքի դրսից՝ հարավարևմտյան կողմից
Երուսաղեմի Արցունքի պատի և նրա հարակից շրջակայքի համայնապատկերը
Երուսաղեմի համայնապատկերը
Երուսաղեմի համայնապատկերը Ձիթենյաց լեռան ճանապարհից
Երուսաղեմի Ս. Հակոբյանց Մայր տաճարի գլխավոր աղոթասրահի համայնապատկերը
Երուսաղեմի Տաճարի տեղում կառուցված Օմարի մզկիթի և նրա շրջակայքի համայնապատկերը
Զվարթնոցի համայնապատկերը տաճարի ավերակների հարավարևմտյան կողմից
Զվարթնոցի համայնապատկերը տաճարի կենտրոնից
Ս. Էջմիածնի Մայրավանքի համայնապատկերը համալիրի արևելյան կողմից
Ս. Էջմիածնի Մայրավանքի համայնապատկերը համալիրի արևմտյան կողմից
Ս. Էջմիածնի Մայրավանքի համայնապատկերը համալիրի հյուսիսային կողմից
Էջմիածնի Ս. Գայանե վանքի համայնապատկերը համալիրի արևմտյան կողմից
Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքի համայնապատկերը համալիրի հարավարևմտյան կողմից
Խոր Վիրապի վանքի համայնապատկերը համալիրի ներսում՝ հյուսիսարևմտյան կողմից
Խոր Վիրապի վանքի համայնապատկերը հարավարևմտյան կողմում գտնվող բլրից
Խոր Վիրապի վանքի համայնապատկերը հյուսիսից՝ դեպի վանք տանող ճանապարհին
Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու և նրա շրջակայքի համայնապատկերը
Կեչառիսի վանքի համայնապատկերը
Հաղարծնի վանքի Ս. Աստվածածին եկեղեցու աղոթասրահի համայնապատկերը
Մուղնու Ս. Գևորգ վանքի համայնապատկերը համալիրի հյուսիսարևմտյան կողմից
Նորավանքի համայնապատկերը համալիրի արևելյան կողմից
Նորավանքի համայնապատկերը համալիրի հարավարևմտյան կողմից
Սաղմոսավանքի համայնապատկերը արևելյան կողմից
Սևանավանքի համայնապատկերը թերակղզու կենտրոնական մասից
Սևանավանքի համայնապատկերը թերակղզու կենտրոնական մասից (2)





 
sacredtradition.am