Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից. Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում եւ երկրի վրա՝ երեւելիներ եւ աներեւույթներ:

 

Մենք հավատում եւ խոստովանում ենք, որ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդի Աստված, ծնվել է Հորից բոլոր ժամանակներից առաջ՝ հավիտենության մեջ: Նա հավիտենապես Հոր հետ է, եւ Նրա ծնունդը ոչ թե արարվելով է, այլ՝ Հոր հետ համագոյությամբ, ինչպես արեւից ծնվող լույսի ճառագայթը: Նա Հոր հետ մասնակից էր աշխարհի ստեղծմանը, եւ ոչինչ չի ստեղծվել առանց Նրա: