ՀԱ՛ՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ.

Ասելով «Հա՛յր մեր, որ երկնքում ես»՝ մեզ խոստովանում ենք որպես Աստծո որդիներ, այսինքն՝ մկրտությամբ Նրան որդեգրվածներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂ ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ.

Խնդրելով «Թող սուրբ լինի Քո անունը»՝ ցանկություն ենք հայտնում մեր բոլոր գործերում սրբությամբ բարձր պահել մեր երկնային Հոր անունը՝ ամեն ինչում առաջնորդվելով Նրա պատվիրաններով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂ ԳԱ ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ.

այսինքն՝ ամեն ինչում թող թագավորի Ինքն Աստված, և Նրանով ղեկավարվեն մեր հոգու, մտքի և մարմնի բոլոր շարժումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ.

մենք օժտված ենք ազատ կամքով, սակայն ամեն ինչ չէ, որ բարի է մեզ համար: Ուստի պետք է ձգտել, որ ամեն ինչ համաձայն լինի Տիրոջ կամքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ.

չպետք է մոռանանք, որ ինչպես ամեն ինչ աշխարհում, այնպես էլ մեր օրվա հացը Աստված է մեզ տալիս, որի համար աղոթելով՝ պետք է միշտ երախտապարտ լինենք Նրան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՎ ԹՈՂ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ ԹՈՂՆՈՒՄ ՄԵՐ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ.

Աստծո հանդեպ պարտքերը մեր գործած մեղքերն են, որոնք Նա մեզ ներում է այն ժամանակ, երբ մենք էլ ներողամիտ ենք լինում մեր դեմ մեղանչածների հանդեպ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՎ ՄԻ՛ ՏԱՐ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ.

այսինքն՝ զերծ պահիր այնպիսի փորձությունից, որը կարող է կորստյան պատճառ լինել մեզ համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՅԼ ՓՐԿԻՐ ՄԵԶ ՉԱՐԻՑ.

այսինքն՝ փրկիր սատանայից. նախ՝ սրբելով մեզ մեր սրտի խորքում բնակվող չարիքից, որի պատճառով էլ սատանան կարողանում է մեղքի դրդել, ինչպես նաև՝ մեզնից դուրս՝ աշխարհում գտնվող բոլոր չարիքներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔԱՆԻ ՈՐ ՔՈՆՆ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓԱՌՔԸ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ.

մեր աղոթքները միշտ պետք է ավարտենք փառաբանությամբ՝ արտահայտելով մեր սրտի գոհությունն ու երախտագիտությունը ամենակարող Աստծո հանդեպ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄԵՆ.

Քրիստոնեական աստվածպաշտության մեջ ընդունված է յուրաքանչյուր աղոթքի վերջում, ինչպես նաև Աստծուն փառաբանելիս ասել «ամեն», այսինքն՝ «ճշմարի՛տ է, թող լինի՛»: