Չորրորդ պատվիրանով Տերը մեզ պատվիրում է շաբաթվա մեկ օրը հատկացնել աստվածպաշտությանը՝ ձեռնպահ մնալով կենցաղի հոգսերից եւ առօրյա աշխատանքից: Այն ոչ թե պարապ հանգստի ու անգործության օր է՝ զվարճանքի եւ անկարգությունների տրվելու համար, այլ՝ ամբողջովին Աստծուն նվիրվելու, ամեն ինչով Նրա փառքին ծառայելու համար նշանակված եւ սրբագործված օր: Հին ուխտում այդ օրը շաբաթն էր, իսկ նոր ուխտում այն դարձավ կիրակին՝ ի հիշատակ եւ ի փառս Տիրոջ հարության: