Երա­նի՜ է ձեզ, երբ ձեզ նա­խա
տեն ու հա­լա­ծեն եւ իմ պատ­ճա­ռով ձեր մա­սին ամեն տե­սակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցն­ծա­ցե՛ք եւ ու­րա­խա­ցե՛ք, որով­հե­տեւ եր­կն­քում ձեր վար­ձը շատ է, քա­նի որ այս­պես հա­լա­ծե­ցին մար­գարե­նե­րին, որոնք ձեզ­նից առաջ են եղել:

Արդարեւ, երանելի են Քրիստոսին հավատալու եւ բարեպաշտության համար ծաղր ու վիրավորանք կրողները, զրպարտվողներն ու հալածվողները: Հիշելով, թե ինչպես են հալածվել արդարները եւ մարտիրոսները, պետք է սիրով տանել ամեն վիշտ ու զրկանք՝ գիտակցելով, որ դրանցով չարչարակից ենք լինում Քրիստոսին, ինչի շնորհիվ, ըստ Պողոս առաքյալի, փառակից ենք դառնում Նրա փառքին: