Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը:

Հալածանքը երբեք չպիտի վախեցնի քրիստոնյային: Նա չպետք է ընկճվի արդարության համար աշխարհում նեղություններ կրելուց եւ դրանց պատճառով ետ կանգնի ճշմարտությունից, որպեսզի երկրային եւ ժամանակավոր տառապանքների պատճառով չզրկվի երկնային, հավիտենական կյանքից: