Երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

Սրտի մաքրությունը ձեռք է բերվում ապաշխարությամբ եւ չար խորհուրդների դեմ պայքարելով, անդադար աղոթքով եւ hաճախակի հաղորդությամբ: Սրբված սրտում փայլում է շնորհի լույսը, եւ միտքը սքանչանում է աստվածային փառքի մեծությամբ: