Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը:

Հոգով աղքատ լինել, ըստ ս. հայրերի մեկնության, նշանակում է ճանաչել եւ խոստովանել սեփական անձի անկատարությունն ու մեղավորությունը, այն համարել բոլորից ցածր ու երբեք չհպարտանալ: