Եկեղեցիների առագաստներին հաճախ են պատկերվում չորս ավետարանիչները կամ նրանց խորհրդապատկերները՝ չորս կենդանիները, որոնց վրա, ըստ Եզեկիելի տեսիլքի (Եզեկ. 1.1-28) եկեղեցավանդ մեկնաբանության, բազմած է Սուրբ Երրորդությունը:
Համաձայն ս. վարդապետների՝ այդ չորս կենդանիները խորհրդանշում են նաեւ մարդկային հոգու հիմնական զորությունները՝ զարդարված համապատասխան առաքինություններով`
խոհեմությամբ, արիությամբ, ողջախոհությամբ եւ արդարությամբ: