русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԽՐԱՏԱՇԱՐ
(հատվածներ)



[Սիրո և ողորմածության մասին]
Եթե որևէ մեկն ասի, թե՝ «Ողորմած եմ և աղքատներին կերակրող, ճգնում եմ պահքով ու աղոթքով», ապավինի դրան, բայց չսիրի ընկերոջը, ոխ պահի կամ չարին հատուցի չարով, այդպիսին օգուտ չի ստանա ո՛չ աղոթքից, ո՛չ պահքից, ո՛չ էլ ողորմությունից: …. Քանզի սերն է բոլոր բարիքների հիմքը և կատարումը: …. Եվ ով սերն է պահում, կատարում է նաև բոլոր մյուս պատվիրանները: …. Ի սրտե ների՛ր քո դեմ չարիք գործողին, և Աստված քո մեղքին թողություն կտա: Կարողության չափ ողորմի՛ր աղքատին ու տնանկին և խնամի՛ր որբերին ու այրիներին: Եվ եթե նեղություն կամ վիշտ այցելի, ում կողմից …. Եվ ինչպիսին էլ որ լինի, մի՛ տրտնջա ու նեղսրտիր, այլ գոհացի՛ր Աստծուց: ….
Աղքատները մեծ բարիք են երկրում և նրանք են բարեխոսներն առ Աստված, որովհետև նրանց [տված մեր] ողորմության պատճառով Աստված ողորմում է [աշխարհին] և բարկություն չի բերում նրա վրա: Քանզի ամենուր, գյուղում թե քաղաքում, մարդիկ բազում մեղքեր են գործում, բայց որտեղ աղքատների հանդեպ ողորմածություն է լինում, դրա շնորհիվ Աստված բարկություն չի բերում այնտեղ. Որովհետև աղքատների աղոթքը պատվար է լինում Աստծո բարկության դեմ՝ թույլ չտալով, որ պատուհաս գա աշխարհի վրա: Մինչդեռ պատուհաս է լինում այնտեղ, ուր ողորմություն չկա. Քանզի ողորմությունը մարում է գեհենի հուրը, ցամաքեցնում մեղքերի ծովը և մաքրում հոգու աղտերը:



[Անծույլ աղոթելու մասին]
Սատանան ծուլացավ Արարչին սպասավորել ու չհնազանդվեց Նրա կամքին՝ բարձրամտելով իր Տիրոջ դեմ: Մեր նախահայր Ադամին էլ նա այս երկու մահացու թույները խմեցրեց դրախտում՝ ծուլանալ պահելու Նրա պատվիրանները և չհնազանդվել Նրա կամքին, որով և կործանեց նրանց այն անմահական փառքից, ինչից ինքն էր ընկել: Քանզի Աստծո կամքն այս է. հանապազ արթուն լինել Իր կամքը գործելու և ժիր՝ ամենայն բարեգործության համար: [Ուստի և] Նա այս պատվիրանը տվեց [մեր] նախահորը դրախտում՝ «գործել և պահել» [տե՛ս Ծն. 2.15]: Գործելը աղոթքի ժրությունն է ցույց տալիս, իսկ պահելը՝ արթնությունը՝ հպատակվելով Աստծո պատվիրաններին [և] խոնարհությամբ ու սիրով զորանալով բոլոր բարիքների մեջ: Քանզի որտեղ չկա այս երկուսը, այնտեղ հեշտությամբ որսացվում են չարից և կործանվում: ….
Եվ մեր Տերն Ինքը մեզ օրինակ ցույց տվեց և ուսուցանեց Իր անձով ու խոսքով: Եվ ոչ միայն խոնարհ եղավ, այլև մահվան ու խաչի՛ մահվան չափ հնազանդ եղավ [Հորը]՝ և ասաց. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» [Մատթ. 11.29]: Այս «հեզ ու խոնարհ»-ը բարոյական առաքինությունն է, իսկ [մյուսը՝] առաջին պատվիրանը, դարձյալ գործով ու խոսքով մեզ ուսուցանեց՝ ավանդելով արթուն լինել և չծուլանալ աղոթելիս: ….
Եվ ոչ ոք ծուլության պատճառով թող չասի, թե իբր՝ ես անարժան եմ, և Աստված ինձ չի լսում, ի՞նչ օգուտ աղոթելուց: Սա սատանայի պատճառաբանությունն է, որպեսզի անհուսություն և ծուլություն գցի մարդկանց մտքերում՝ չթողնելով աղոթել և աղաչել Աստծուն: Քանզի նա գիտե, որ աղոթքը մեծ շահ է [մեզ համար], իսկ իր համար՝ մեծ վնաս և կորուստ: Ուստի և մեր մեջ ծուլություն է գցում և զրկում աղոթքի շնորհներից՝ հանապազ մարտնչելով մեր դեմ: Մինչդեռ մեղավորներից շատերը աղոթեցին, և Աստված լսեց նրանց, ինչպես նինվեացիները, որ չար ու պիղծ էին, ինչի համար Աստված կամենում էր կործանել նրանց, և [սակայն] վերացրեց պատուհասը:



Խրատական խոսք հոգու [համար]
Դիր մտքումդ, որ չպիտի հպարտանաս ու քեզ բոլոր մարդկանցից լավը կարծես, այլ քեզ թերի և անպիտան համարիր՝ իբրև պարտական Աստծո պատվիրաններին, ինչպես որ Տերը հրամայեց. «Եթե բոլոր առաքինությունները կատարեք, ասացեք, թե՝ Աստծո անպիտան ծառա ենք, արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել» [տե՛ս Ղուկ. 17.10]: Եվ հանապազ այսպես մտածելով ու ամոթահար կանգնելով Աստծո առջև՝ նայիր ներքև՝ երկրին, հայիր քո ներսը և իմացիր, որ հող ես, որպեսզի չմեծամտանաս, և միտքդ դեպի վեր՝ առ Աստված պահիր՝ հիշելով, որ Նա է քո Արարիչն ու Տերը, և սպասիր ապագա դատաստանին: ….
Երբ որևէ մեկին իբրև բարի օրինակ տեսնես, ձգտիր տպավորել քո մեջ իմաստուն ճարտարագրի նման: …. Իսկ ով քեզ չար թվա, նրա մասին քո ընկերոջը բարի մի՛ ասա, քանզի խաբեություն ու նենգություն է այդ: ….
Անպարկեշտ կանանց հետ ամենևին մի՛ նստիր ու խոսիր և հոժար մի՛ եղիր լսել նրանց խոսքը, քանզի պոռնիկ կանանց խոսքերը նման են թունավոր նետերի, որ խոցում և սպանում են լսողի հոգին: ….
Աստծուն տեսնելը և Նրա հետ արքայության մեջ բազմելն այն է, երբ սիրտդ սուրբ ես պահում ամենայն չարիքից՝ ագահությունից ու ոխակալությունից, նախանձից ու չարակնությունից, մեծաբանությունից և կամապաշտությունից, աղտեղի խոսքերից ու հայհոյանքից, դատարկաբանությունից, պիղծ ու զազրելի գործերից և պոռնկությունից. Որովհետև այս ամենը պղծում է մարդու սիրտը և զրկում Աստծո տեսությունից: Մինչդեռ, երբ սիրտդ բոլոր այս չարիքներից զերծ ես պահում, Աստծուն ես տեսնում, հոգիդ ուրախանում է, և դու համարձակ խոսում ես Աստծո հետ: [Այդժամ] Նրա կողմից իբրև լեռնաբնակ միայնակյաց ես համարվում, քանզի ովքեր թեև աշխարհում են ապրում, սակայն իրենց կյանքը վարում են սրբությամբ ու պարկեշտությամբ և լինում են ողորմած, աղքատասեր, մարդասեր, խոնարհ և անընչասեր, նրանք աշխարհի մեջ իբրև լեռների միայնակյացներ են: Եվ շատերը կան, որ ունեն այս առաքինությունները. այստեղ երանելի են և այնտեղ պսակվում են մեր Քրիստոս Աստծո արքայության մեջ:



Խոստովանության, զղջման և ապաշխարության մասին

Ո՛վ մարդ, մի՛ հուսահատվիր, ինչ է թե բազում են հանցանքներդ, քանզի քո բազում չարիքներն ու մեղքերը չեն կարող գերակշռել Աստծո ողորմությանը: .... Ինչպես որ Աստված անբավ է ու անսահման և անճառելի մեծությամբ առավել է սատանայից (քանի որ նրա արարիչն ու Տերն է և անշեջ հուրն է գցելու նրան), այնպես էլ Աստծո գութը, ողորմությունն ու մարդասիրությունը ավելի քան բարձր են ու մեծ, քան սատանայի չարությունը և այն մեղքերը, որ նա հրահրում է գործել մարդկանց: Եվ ինչպես որ սակավ հուրը չի կարող վնասել համատարած ծովին, այնպես էլ աշխարհում գործվող մեղքերի բազմությունը խոստովանության ու ապաշխարության եկողի համար անհետանում է ու ջնջվում Աստծո ողորմածության առջև՝ կրակի առջև հալվող մոմի պես: ....
Գրված է՝ ոչ ոք առանց մեղքի չէ [հմմտ. Հռոմ 3.9], անգամ եթե մեկ օր ապրի աշխարհում. նաև՝ «Քո առջև չի արդարանա ամեն կենդանի շունչ» [տե՛ս Սաղմ. 142.2]: Բայց թող ամեն ոք գիտենա. քանի որ Նա, Ով ստեղծեց մեզ Իր պատկերով, մեզ համար մարդացավ և չարչարվելով մեռավ խաչի վրա, որպես մեծ բարիք շնորհեց մեզ խոստովանությունն ու ապաշխարությունը իբրև երկրորդ ավազան, որպեսզի նրանով մեզ բարձրացնի դեպի նախկին պատիվը: Քանի որ Աստված գիտեր մեր՝ մարդկանցս թույլ ու մեղսասեր բարքը, որ չենք կարող պահել սուրբ ավազանի շնորհը, պարգևեց մեզ անաշխատ խոստովանությունը: Քանզի մեղքը, որքան էլ այն մեծ լինի, խոստովանելիս միայն մեղք է կոչվում և ջնջվում է արտասուքով: Իսկ չխոստովանված՝ նույնիսկ փոքր մեղքը մահացու է, որովհետև անմահ տանջանքի է տանում մեղանչողին: ....
Ահա՛ բարձր աշտարակը, ահա՛ հաստահիմն և անսասանելի սանդուղքը, ահա՛ հեշտանցիկ ու անաշխատ կամուրջը՝ ի սրտե զղջումը: Եկեք, Աստծո՛ սիրելիներ, վերցրեք այս ու ելեք առ Աստված, որ միշտ կանչում է մեզ՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» [տե՛ս Մատթ. 11.29]:
Ամեն ոք գիտե, որ, երբ մեղավորը խոստովանելուց հետո դուրս է գալիս խոստովանահոր մոտից, թեթևանում է խղճմտանքից, և հանգստանում է հոգին, կարծես թե ուսերից երկաթի բեռներ են վերցրել: [Այդժամ] ուրախանում է Աստված, և ցնծում են հրեշտակները նրա զղջման համար, որը լինում է արցունքով ու խոստովանությամբ, և զվարճանում են արդարների դասերը երկրում, երբ հոժարակամ և անկեղծ ապաշխարություն են տեսնում:
Ո՛վ մարդ, մի՛ հապաղիր՝ ասելով, թե՝ վաղը դուրս կելնեմ մեղքերից և կդիմեմ առ Աստված: Այդպես մի՛ մտածիր, քանզի դա չար դևն է սերմանում քո խորհուրդներում, որպեսզի հապաղես ու հանկարծակի, անհույս մեռնես և իր հետ այրվես [գեհենի] հրում: ....
Չզղջացող ու չապաշխարող սիրտը նման է սատանայի սրտին, որին, դարբնի սալի պես, եթե բոլոր սրբերն էլ աստվածային խոսքերի մուրճով հանդիմանեն ու հարվածեն, բնավ ոչ մի հետք չեն թողնի վրան: .... Եվ այնքան կարևոր ու բարձրագույն է խոստովանության և զղջման գործը, որ ոչ միայն Աստվածաշունչ գրքերն ու Եկեղեցու վարդապետներն են գովաբանում այն, այլև արտաքին իմաստասերները ևս այն ճանաչեցին՝ խիստ գովաբանելով այն առավել ունեցողին. ու թեև կռապաշտության մեջ էին, բայց այս մասին բարի խորհեցին, քանզի Պյութագորասն ասում է. «Մի՛ ծածկիր քո մեղքերը, այլ բացահայտիր, որպեսզի բժշկվես»:


Աղբյուր՝ ՄՄ ձեռ. 8029, 1376 թ.-ից առաջ, էջ 36բ-38բ, 40բ-44բ, 47ա-49բ, 51ա-54բ
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am