русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀԱՐՑ [ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ] ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատվածներ)


Հարց. Ինչպե՞ս պետք է հավաքել աշխարհով մեկ թափառող սեփական միտքն ու խորհուրդները և ուրիշ ոչնչի մասին չխորհել՝ բացի Աստծուն ակնկալելուց և Նրա հանդեպ սերն ամբողջական պահելուց:
Պատասխան. Ինչպես որ զավակներ ունեցող մայրը, երբ նրանք այլ տեղ են գնում կամ թափառում են անպետք վայրերում, [ետ է] հավաքում նրանց՝ նախատելով ու խրատելով, այնպես էլ հոգին պարտավոր է ամեն տեղից իր խորհուրդները, ինչպես սեփական մանուկների, հավաքել [իր մոտ]: Եվ որքան էլ աշխարհի հոգսերի կամ ինչ-ինչ մեղքերի պատճառով ցրվեն դրանք, պետք է միշտ ու անդադար, կարողության չափով, խորհուրդները ժողովել սեփական մարմնի տան մեջ, հանապազ ակնկալել Տիրոջը, մնալ Նրա հանդեպ հաստատուն հավատի և սուրբ սիրո մեջ ու ասել. «Ե՞րբ պիտի Նա գա՝ ճշմարտապես ժողովելու մեր խորհուրդները, որ դրանք դարձնի աստվածային, երկնային ու բանական և սովորեցնի ճշմարիտ, անզբաղ ու անթափառ աղոթքը»:
Իսկ եթե աղոթելիս մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում ու չենք հավաքում, ինքներս մեզ մատնում ենք՝ թողնելով մեղանչական մտածմունքների մեջ: Եվ չենք ուղղում մեր կամքն առ Աստված ու չենք բռնադատում մեր խորհուրդները՝ ուղղվելու դեպի Տերը, որպեսզի Ինքը Տերը Իր կամքով գա մեզ մոտ և Իր ճշմարտությամբ մեզ Իր մոտ հավաքի: Այսպես թուլակամությամբ մեր միտքը դրսում թափառեցնելով՝ մեր մարմինն աղոթքի է կանգնում առանց մտքի, ինչի պատճառով հենց ինքներս չենք թողնում, որ Տերը մեզ մոտ գա, քանզի կամովին չենք ձգտում դեպի Նա:
Տիրոջը հաճո լինելու ողջ խնդիրը խորհուրդների մեջ է: Ուստի փութա ներքուստ՝ խորհուրդներո՛վդ հաճո լինել Նրան և մշտապես ներսո՛ւմ ակնկալել Տիրոջը: Եվ միշտ ու հանապազ ձգտիր քո ներսում խորհուրդներով փնտրել Նրան և կամքդ բռնադատիր, որ միտքդ հոժարակամ ախորժի դեպի Տերն ուղղորդվել: Այդժամ կտեսնես, թե ինչպես Ինքն Իր կամքով կգա և օթևան կգտնի քեզ մոտ: Եվ որքանով միտքդ կամքով բռնադատես՝ ամբողջ սրտով փնտրելով Նրան, նույնքան և առավել Նա՛ կհարկադրվի Իր գթությամբ ու բարերար քաղցրությամբ գալ քեզ մոտ և հոգեպես հանգստացնել քեզ: [Գիտցիր, որ Նա] ամենևին էլ չի լքել քեզ, այլ անտեսանելի կերպով կանգնած է քեզ մոտ, տեսնում է քո միտքն ու խորհուրդները, հայում է մտածություններիդ, տեսնում, թե ինչպես ես աղոթում Իրեն՝ ամբողջ հոգո՞վ, թե՞ ծուլությամբ, մինչև իսկ ձանձրանալով, տկար մտքով կամ մեղսագործությամբ վարակված: Արդ, երբ տեսնես, որ ամեն ժամ, գործելով հանդերձ, խորհուրդներդ սփռում ես Տեր Աստծո և միայն Նրա հայացքի առջև, այնժամ Տերն Ինքը կհայտնվի քեզ, Իրեն անճառապես ցույց կտա, Իր ցանկալի գեղեցկությամբ քեզ կպայծառացնի, Իր օգնությամբ կլիացնի, կտա Իր ողջ հաղթությունը և քեզ կազատի քո աներևույթ թշնամիներից՝ հայելով նախապես Իրեն ուղղված քո անզբաղ խնդրվածքներին, մտքիդ անսխալ ակնկալությանը և Իր հանդեպ շարունակ սրտիցդ տածվող սիրուն: Եվ այսպես կուսուցանի ու կտա քեզ ճշմարիտ աղոթքը, հավատի և ճշմարտության սերը, երկնային ու ճշմարիտ խնդությունը, որն Ինքը Քրիստոսն է, Ով քեզ հետ է ամենուրեք: ....

Հարց. Ի՞նչ բարի գործ պետք է անել սրտում, որպեսզի այն զբաղվի միայն [հոգևոր] մտքերով:
Պատասխան. Աբեղայի բարի և կատարյալ գործն այս է՝ անզբաղ մտքով շարունակ հայել առ Աստված:

Հարց. Իսկ ինչպե՞ս պետք է միտքը հալածի [չար] խորհուրդները:
Պատասխան. Ինքնուրույնաբար դա բնավ չի կարող անել, քանզի զորություն իսկ չունի: Այլ երբ որևէ խորհուրդ է ընկնում հոգու մեջ, աղաչելով ու պաղատելով անմիջապես պետք է ապավինել Նրան, Ով ստեղծեց իրեն, և Նա մոմի պես կհալեցնի [այդ խորհուրդը], «քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» [Եբր. 12.29]:

Հարց. [Այդ դեպքում] ինչպե՞ս էին Եգիպտոսի անապատի մենակյաց հայրերը միշտ խորհուրդը [դիմագրավում] հակառակ [խորհրդով]:
Պատասխան. Նրանց այդ բարի արարքը մեծ էր ու ընտիր, բայց դա մեծ ջանք է [պահանջում], և բոլորի համար չէ, որ անվնաս է, .... որովհետև մտքի զարհուրման ու ցնորման վտանգ է պարունակում: Քանզի երբ որևէ խորհուրդ է հայտնվում հոգու մեջ, և մարդը կարողանում է սեփական բազում ճիգերով այն հանել իր միջից, դարձյալ մեկ ուրիշն է գալիս, որն ընդունում է հոգին: Եվ այսպես ամբողջ օրը մարդն ընդդիմաբանում է իր խորհուրդներին՝ անվերջ հակաճառություններով դիմադրելով նրանց. և երբեք հոգին չի զբաղվում աստվածային հայեցողությամբ:

Հարց. Ուրեմն ինչպե՞ս մեր խորհուրդն ապավինի Աստծուն:
Պատասխան. Եթե քեզ մոտենա պոռնկության խորհուրդը, իսկույն ևեթ կորզելով դեն նետիր այն, ապա ուշադրությունդ ու միտքդ բացելով՝ մեծ ճիգով վեր բարձրացրու [խորհրդից] և մի՛ հապաղիր, որովհետև խորհուրդը, տևաբար քո մեջ մնալով, դեպի իրեն իջնելու առիթ է տալիս:

Հարց. Իսկ եթե շտկվելուց հետո փառասիրության խորհուրդն այցելի, չպե՞տք է հակաճառել նրան ճշմարիտ խորհրդով:
Պատասխան. Եթե խոսքերով հակառակվես նրան, այն առավել կհզորանա և ավելի շատ հակաճառություններ կգտնի. իսկ հոգին չի կարող ընդունել այդ, քանզի դու նմանվում ես նրան, ով կարծում է, թե ինքը բավարար է մարտնչելու համար: [Մինչդեռ,] ինչպես որ հոգևոր հայր ունեցողը, իր բոլոր հոգսերը նրա վրա գցելով, ամբողջովին անհոգ է լինում և զերծ մնում Աստծո դատաստանից, այնպես էլ նա, ով հանձնվում է Աստծուն, ամենևին չպետք է հոգա իր բոլոր խորհուրդների մասին և ո՛չ հակառակվի, ո՛չ էլ թողնի, որ դրանք լիովին մտնեն հոգու մեջ: Եվ եթե քո մեջ աղտեղի խորհուրդներ մուտք գործեն, դրանք դեպի վեր՝ քո Հորն առաքիր՝ ասելով. «Ես ոչ մի կապ չունեմ քեզ հետ, ահա՛ Հայրն իմ, Նա՛ գիտե»: Եվ մինչ դու [խորհուրդը] տանում ես [Հոր մոտ], ճանապարհին քեզ թողնելով, այն փախչում է, որովհետև չի կարող քեզ հետ գալ քո Հոր մոտ և ոչ իսկ կանգնել Նրա առջև: Արդ, այս բարի գործից ավելի մեծը և խիստ դյուրինը չկա ողջ Եկեղեցում: ....

Հարց. Ինչպե՞ս պետք է սաղմոսերգել աղոթելիս և ինչպե՞ս պահք պահել՝ անընդհա՞տ, թե՞ չափավոր:
Պատասխան. Չպետք է ոչինչ անել [սահմանված] կարգից ավելի, քանզի շատերը, կամենալով առաջին [հայրերի] պես աղոթքի և պահքի մեծ գործեր անել, հետո նվազագույնն իսկ չկարողացան կատարել: Եթե ցանկանում ես առավել մեծ [գործ] ձեռնարկել, մի՛ սկսիր պահքից ու մարմնական աղոթքից, որոնք հեշտությամբ խափանվում են, եթե հիմնված չեն խոնարհության ու հնազանդության վրա: Դու նախ սկիզբը դիր հնազանդության ու հեզության, համբերության ու սիրո և, որքան կամենում ես, սրանք առավելացրու՝ գերազանցելով շատերին, [քանզի] դրանցից ոչ մի անկում և դիվական խաբեություն չի լինում, և նրանց կհետևեն թե՛ աստվածահաճ, հավելյալ պահքը, թե՛ արժանավոր աղոթքը, որոնք տենչում էիր սկզբում: Դրանք հետո՛ կտրվեն քեզ՝ [արդեն] չխափանվելով ու չպակասելով քեզնից:


Աղբյուր՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին», հատոր երկրորդ.
Վենետիկ, 1855, էջ 574-578, 585
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am