русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԱԴԱՄԳԻՐՔ
(հատվածներ)



Մեղադիր մի՛ լինիք այլոց,
Դուք որ տանջիք ի խորհըրդոց.
Թէ չվառէիք ձեռօք ըզհնոց՝
Չանկանէիք անձամբ ի բոց։
Նախ պատրաստիւ պիտէր բանին,
Եւ շատ խորհիլ վասըն նորին,
Զի որք անհոգ կան ի բանին՝
Յետոյ անդարձ փոշիմանին։
Յորժամ դու զայդ բանդ իմացար՝
Կենալ պիտէր ժամանակաւ.
Զի քեզ յայտնէր բանըն կարգաւ,
Զոր ինչ քեզ շահ էր եւ յարմար։
Իսկ դու փութով առնել սկըսար,
Որպէս ի ջուր ոք ծարաւեալ.
Մըտեր ի ծով դու անհանճար,
Եւ ի յըմպելըն խեղդեցար։
Այդ մեծ փառացդ որ ցանկացար,
Այդ քեզ անհուն էր ՚ւ անհընար.
Բայց թէ ժուժեալ էիր յերկար,
Յայնժամ երթայր բանդ ի կատար։
Խաբմամբ օձին զպըտուղն ուտէք,
Ի յամօթոյ զմերկանս ծածկէք.
Բանից օձին հաւատացէք,
Վասն այն զանէծքըն ժառանգէք։
Դուք գողացայք զպըտուղ ծառին,
Գաղտ յԱրարչէն ձեր ստեղծողին,
Վասն այն առիք զպատիժ գողին,
Մերկ թագուցեալ առ թըզենին։
Հնազանդեցայք ձայնին օձին
Եւ ոչ՝ բանից ձեր Արարչին.
Վասն այն ի հող դարձայք կըրկին
Եւ կերակուր եղէք դըմին։
Դուք ցանկացայք փառաց ինչ նոր,
Վասն այն իջիք յանդունդըս խոր.
Մեք հնազանդեալ սըրտիւ բոլոր
Ելցաք ի փառսըն գահաւոր։
Պըտուղդ այդ խակ է եւ անհաս,
Եւ տարաժամ դու ցանկանաս.
Վասն այն չառեր որում բաղձաս,
Այլ դառնահամ միշտ կըսկըծաս։
....

Յերիս իրաց հոգիս տաղտկայ,
Որք մարտընչին միշտ ընդ սըմա.
Մարմինս, աշխարհս եւ սատանայ,
Յորոց սարսեալ՝ անձն իմ դողայ։
Թոյլ տայ բնութեանըս մարդկային
Դառնալ ի հող խաբմամբ օձին,
Քանզի լուծեալ ի հող կըրկին,
Ծածկեալ խորհուրդ մեծ ՚ւ անքընին։
Զի չկամեցաւ մընալ ի նմին,
Որպէս եւ էր նախ ի դրախտին.
Այլ զի զպատկերըն Նախատպին
Հանցէ ի փառսն աստուածային։
Այս թըշնամիքս որ բըռնանան
Ընդդէմ անձինս եւ զօրանան,
Սարսիմ սըրտիւ սարսափական
Եւ կամ ահիւ միշտ ի դողման։
Ո՛վ ճառագայթ երեքլուսեան
Եւ զօրութիւն անհատական,
Տո՛ւր զօրութիւն մեզ փըրկական
Եւ ազատեա՛ զամենեսեան։


Աղբյուր՝ Առաքել Սյունեցի, «Ադամգիրք», աշխատ.՝ Ա. Մադոյանի.
Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1989, էջ 196-197, 203



 
sacredtradition.am