русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳ ԵՐԳՈՑԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)


Սողոմոնը, կամենալով պատմել անճառելի բաների մասին, առակաբանեց մարմնավոր իրերով, այսինքն՝ փեսայի ու հարսի, եղբորորդու և օրիորդի, դստեր և աղավնու, ստինքների և խեժի, թափվող յուղի, խնձորի, այծյամի, Սողոմոնի, թագավորի, Երուսաղեմ քաղաքի, պարտեզի և նման [այլ] ակնահաճո, ախորժալուր և մտքին ցանկալի [օրինակներով]: Քանզի ինչպես որ ծնողները զավակների համար թանկարժեք իրերը բարետես անոթում են պահում, որպեսզի նրանց համար արտաքինից տեսածն ավելի ցանկալի լինի, քան ներսում դրված գանձը, որպեսզի դրանով հոժարանան զգուշությամբ պահպանել նաև ներսում դրվածը, .... և ինչպես որ մեր Տերն իսկ ասում է Ավետարանում՝ «Ձեր մարգարիտը մի՛ գցեք խոզերի առջև» [Մատթ. 7.6], այսինքն՝ տկար ականջներին մի՛ տվեք անճառելին, նույն այդ Հոգին էլ սովորեցրեց Սողոմոնին, որ այն, ինչ նա տեսավ հոգևոր լույսով, ո՛չ սփռի հայտնապես, ո՛չ էլ ամբողջովին թաքցնի: ....

Իսկ եթե հարցնեն, թե ինչու [հենց] հարսի ու փեսայի օրինակով առակաբանեց, և թե ինչպես կարելի է աստվածային խորհուրդը մարմնավոր ցանկությամբ խորհրդանշել և Աստծո անչափելի սերը բացահայտել մարմնական սիրո օրինակով, նախ պետք է ցավել մեր ցանկասեր բնության համար, որ այնքան ենք օտարացել Աստծո խորհուրդներից, որ Սուրբ Հոգին հարկադրվեց Սողոմոնի միջոցով այս անբան ցանկությամբ մեզ պատմել անտեսանելիի մասին: Այս ամենի պատճառով էլ տիեզերական երանելի վարդապետ Հովհան [Ոսկեբերանն] ասում է, թե մեզ պետք էր այնպիսի սուրբ վարք ձեռք բերել, որ գրքի կարիք չունենայինք, ինչպես Նոյը, Աբրահամը և նրա որդիներն ու թոռները, ինչպես Հոբը, Մովսեսն ու առաքյալ[ներ]ը, [այնպիսի վարք,] որ գրքի փոխարեն նրանց սրտում էր բնակվում և ուսուցանում և գրված էր սրտի՛ տախտակներին, ոչ թե՝ գրքերում: Այդպես և մենք պետք է լուսավոր ու հրեշտակային սիրտ ունենայինք, որ կարիք չունենայինք նման առակավոր օրինակի՝ Քրիստոսի և Եկեղեցու խորհուրդներն ու երկնային անիմանալի բարիքները պատկերելու հարս ու փեսայով: Արդ, քանի որ այդպիսի պատիվը կորցրինք և այդպիսի աչքը կուրացրինք, ուրեմն դիմենք երկրորդին և մարմնավոր բաների միջոցով տեսնենք հոգևորը, ինչպես որ պատմում է Սողոմոնը՝ ստանալով Սուրբ Հոգու շնորհները: [Ընդ որում,] սուրբ ամուսնությունն [էլ] և փեսայի սերը հարսի և հարսինը փեսայի հանդեպ, եթե [այն] զերծ է պիղծ խառնակությունից, օտար չէ [Սուրբ] Հոգու շնորհներին, որով էլ Քրիստոսի և Եկեղեցու խորհուրդն է [կատարվելով] ավարտվում՝ ըստ առաքյալի, որ հաստատում է Սողոմոնի խոսքերը. «Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և Եկեղեցու մասին եմ ասում» [Եփես. 5.32]: ....
Արդ, ով պղծում է սուրբ ամուսնությունը պիղծ խառնակությամբ ու չար գործերով, Եկեղեցու խորհուրդն է պղծում և անարգում Քրիստոսին:


Հարսն ասում է փեսային.
«Պատմիր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ո՞ւր ես քո հոտը հովվում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրեին, որ չմոլորվեմ քո ընկերների երամակների մեջ» [1.6-7]:

Արդ, հարսը, պատմելով, թե ինչպիսի տգեղությունից ու սևությունից ի՜նչ գեղեցկության փոխվեց՝ [իր] անօրինության հանդեպ Փեսայի անհիշաչար լինելու շնորհիվ, ինչը Նրա անչափելի սիրուց է, նույնպիսի սիրով բորբոքվելով Նրա հանդեպ՝ աղաչում է Փեսային պատմել, թե որն է այն ճանապարհը, որով հովվում է Հովիվը, Ով տանում է անստվեր լույսով, որով հնարավոր է զերծ մնալ թշնամու կողմից որսացվելուց: Ուստի և ասում է՝ «միջօրեին», քանի որ միջօրեն լուսավոր է, անստվեր ու արևոտ: Միգուցե սևանամ սատանայական վարքով՝ մեղքով ընկերանալով նախկինների հետ, և օտարանամ բարի վայրերում սնվելուց. ինչպես և Ինքը Տերն է ասում սուրբ Ավետարանում. «Ես եմ քաջ Հովիվը. եթե մեկը Ինձ հետ մնա, կփրկվի» [Հովհ. 10.1-16]:


Փեսան ասում է հարսին.
«Եթե չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մեջ, թե որտեղ գտնես Ինձ, գնա հոտերի ոտնահետքերով և քո ուլերն արածեցրու հովիվների վրանների մոտ» [1.7]:

Ըստ հարսի հարցի էլ պատասխանում է Փեսան՝ հիշեցնելով այն գեղեցկությունը, որ տվեց նրան, և զգուշացնելով ճանաչել սեփական անձը՝ ըստ մարգարեի խոսքի. «Նայի՛ր քեզ» [տե՛ս Բ Օր. 15.9]. [այսինքն՝] հիշիր առաջին պարգևները՝ դրախտը և փառքը, որոնք ստանալով՝ ապականեցիր մեղքով և ապա դարձյալ ողորմություն գտար՝ ոչ թե բարի գործերիդ շնորհիվ, որ ինքդ արեցիր, այլ՝ Իմ միջոցով, որ հատուցեցի քո մեղքերի փոխարեն: ....
Իսկ եթե այսպես չխորհես, չնայես քեզ ու չխոնարհվես քո ամբարտավանությունից և կամ չարից դառնալուց հետո քո ունեցած ուղիղ վարքի կամ բարի գործերի համար հպարտանաս քո նախահոր նման, այլևս բարվոք չես ընթանա, այլ կելնես Իմ հոտից, որտեղ կաթ և բուրդ է պտղաբերվում, և իմ արոտի փոխարեն կխառնվես ուլերի խմբերին, որ միանգամայն անպտուղ են, ... որ օտարացել են բարի Հովվիս վրանից՝ ընթանալով այլ հոտի հետևից՝ իզուր կարծելով, թե իրենք հոտ են: ....


Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քույր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, և զգեստներիդ հոտը քաղցր է բոլոր խնկերից [4.10]:
Սովորաբար ստինքները կերակուր են տալիս երկրում ծնվող մարդկանց: Այս նույն օրինակով խորհրդանշում է Եկեղեցում ծնված սրբերի մաքուր սիրտը, քանզի սիրտը ստինքների մոտ է: Սակայն, նախապես ասելով ստինքների տված կաթի մասին, ինչո՞ւ այժմ գինու փոխեց՝ ասելով, թե՝ «գեղեցկացան գինուց»: Արդ, այսպես է ընկալվում Պողոս առաքյալի խոսքը, թե՝ «Ով կաթնակեր է, անգիտակ է արդարության խոսքին» [Եբր. 5.13], և կամ՝ «Իբրև մանուկներ ի Քրիստոս՝ կաթ տվեցի ձեզ և ոչ՝ [պինդ] կերակուր» [Ա Կոր. 3.2]: Այս խոսքերով Պողոսը Եկեղեցու մանկական սկիզբը նշանավորում է ստինքներից մատակարարվող կաթով, իսկ կատարելությունը՝ գինով, քանզի [չափահասների] համար է պինդ կերակուրն ու ըմպելիքը: Եվ ինչպես որ գինին ուրախություն է պատճառում կերակուր վայելողներին, այնպես էլ Սուրբ Հոգու խոսքերը, բխած սրբերի սրտերից, այսինքն՝ ստինքներից, զվարթացնում են լսողներին՝ պարգևելով անճառելի կենդանություն և ուրախություն: ....

Ես բացեցի դուռն իմ սիրեցյալի համար, բայց նա գնացել էր արդեն, և խելքս մաղվեց նրա խոսքի համար: Փնտրեցի նրան, սակայն չգտա, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտվեց [5.6]:
Տես, որ [դուռը] բացելուն պես անցավ գնաց. այսինքն՝ երբ ես Սուրբ Գրքի խորհուրդների շուրջ խորհրդածելով բարձրացրի մտքիս աչքերը՝ տեսնելու համար Նրա գիտության շնորհների անքննելի խորությունը, և բացեցի սիրտս՝ տեսածս իմ ներսում ժողովելու, Նրա իմաստության խորքերը քննելու և հասկանալու համար, իմ տկար մտքին հասանելին ինձ այնպես ցնցեց, որ նրա ցանկությամբ [գերված]՝ մոռացա ընկալածս, ինչի համար էլ ասում է, թե՝ «նա գնացել էր արդեն»: ....
«Եվ խելքս մաղվեց նրա խոսքի համար». այսինքն՝ Նրա խոսքի փոքրիկ ճաճանչն ընկալելով՝ իմ խելքը թողեց ինձ ու գնաց Նրա խոսքի հետևից. կարծես թե ճանաչեցի Նրան ու միացա Նրա սիրուն և եռացի Նրա պատվիրանը [պահելու ձգտմամբ], բայց երբ թվաց, թե հասել եմ, հասկացա, որ ավելի քան հեռու եմ հասուն ճանաչողությունից, քանզի տեսնելով ճշմարիտ Արեգակին՝ [Նրա] լույսի միջոցով հասկացա, թե ես որքա՜ն հեռու եմ գիտությունից: ....
Քանզի ինչպես որ հարբածը որքան ըմպում է, այնքան ավելի է ծարավում, այնպես էլ ով խորամուխ է լինում Աստվածաշունչ գրքերի խորհուրդներում, որքան սովորում է, այնքան ավելի է ցանկանում սովորել, քանզի գիտե, որ չի հասնի Սուրբ Գրքի գիտության լրմանը: Եվ այդ գիտության ցանկությունը եռալով ցավ է պատճառում հոգուն, քանզի սակավ ճանաչողության միջոցով նա հասկանում է մնացածի անբավությունը, և այն գիտությունն [ունենալու] ցանկությամբ վարակվում է ինչպես ցավով, բայց այդ ցավն ու հոգսը առաջնորդում են [հոգևոր] առողջություն գտնելու:


Աղբյուր՝ «Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Մատենագրութիւնք».
Վենետիկ, 1840, էջ 273, 274-275, 283-284, 307, 320-321
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am