русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՔԱՐՈԶ ՄԵՂԱՆՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատված)


Մարդկանց [գործած բոլոր] մեղքերը լինում են երեք տեսակ՝ խորհրդով, խոսքով և գործով, քանզի մարդը, հաստատված լինելով երեք մասից՝ հոգուց, մարմնից և մտքից, սրանցից յուրաքանչյուրի համապատասխան է մեղանչում:
Ամենից առաջ խորհրդով գործած մեղքն է, որ սերմանում է սատանան մարդկանց մտքում և հետո աճեցնում մարմնի մեջ ու մեղանչել տալիս: Այս մասին վարդապետներն ասում են, որ բավական չէ միայն մարմինը պահպանել մեղքից, այլ պետք է խորհրդից զգուշանալ՝ հետևյալ տասը պատճառներով:
Նախ՝ քանի որ մեղքն արմատանում է խորհրդով և ապա բուսնում մարմնի մեջ. [ուստի] պետք է սուրբ պահել խորհուրդը, որպեսզի չարը չարմատանա նրա մեջ և չբուսնի զգայարաններում:
Երկրորդ՝ քանի որ խորհուրդների միջոցով մեղքը տարածվում է ողջ մարմնի մեջ, ինչպես իժի թույնը, իսկ մարմնի մեղքը սոսկ այն մասում է լինում, որի միջոցով այն իրագործվում է:
Երրորդ՝ քանի որ խորհուրդը և միտքը մարդու կառավարողն են և առաջնորդը. օրինակ՝ երբ կառքը շեղվում է, կառապանն ուղղում է այն, իսկ եթե նա ննջի, միասին կկորչեն և՛ կառքը, և՛ ինքը: Այդպես էլ, եթե մարմինը մոլորվում է, միտքը կարող է այն ուղղել, իսկ եթե միտքը մոլորվի ու հեշտանա մեղքի մեջ, մարմինը չի կարող ուղղել այն:
Չորրորդ՝ քանզի չար խորհրդով ենք հավանություն տալիս սատանային և մտերմանում նրա հետ:
Հինգերորդ՝ քանզի հոգի է Աստված և ոչ թե՝ մարմին և բնակվում է մեր իմացական մտքում և հոգում («Դուք կենդանի Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ» [տե՛ս Ա Կոր. 3.16]): Եվ ինչպես որ մեր մարմինը տաճար է հոգու, այնպես էլ մեր հոգին Սուրբ Հոգու [տաճար է]: Ուրեմն, բավական չէ պահել միայն մարմինը, այլ պետք է պահել հոգին և մարմինը, որպեսզի սուրբ տաճար լինենք Աստծո համար: Այլապես «իմաստության Սուրբ Հոգին փախչում է նենգությունից և անմիտ խորհուրդներից» [տե՛ս Իմաստ. 1.5]:
Վեցերորդ՝ մեր իմացական միտքը հոգու համար լուսատու աչք է և ճրագ. եթե միտքը պայծառ է ու մաքուր, հոգին էլ լուսավոր ու պայծառ կլինի: Իսկ եթե [միտքն] աղտեղված է մեղքերով, հոգին լինում է մեղքով մթագնած ու խավարած. «Մարմնի ճրագը աչքն է. եթե աչքդ պայծառ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, իսկ եթե չար է, ամբողջ մարմինդ կլինի խավար» [տե՛ս Մատթ. 6.22-23]:
Յոթերորդ՝ միտքն է Աստծո հայելին և պատկերը, որով Նրան ենք տեսնում: Արդ, ինչպես որ ժանգոտ հայելին կույր է ու չտեսնող, իսկ մաքուրը, դրոշմելով պատկերը, այն տեսանելի է դարձնում, այնպես էլ մեր բանական միտքը հայելի է, որով տեսնում ենք Աստծուն: Իսկ «ովքեր սուրբ են սրտով, նրանք Աստծուն կտեսնեն» [տե՛ս Մատթ. 5.8]:
Ութերորդ՝ մեր միտքը դատավոր է մեր հոգու և մարմնի վրա («Մի քաղաքում մի դատավոր կար ....» [տե՛ս Ղուկ. 18.2-8]): Երբ դատողը պարզերես է ու անկաշառ, նա ճշմարիտ և ուղիղ է դատում: Իսկ երբ խոտորվում է, դատաստանն էլ ծռվում է: Այդ պատճառով պետք է միտքը մեղքից սուրբ և մաքուր պահել, որպեսզի այն կարողանա ուղիղ և արդար դատաստան անել իր և մյուսների մարմնի և հոգու վրա:
Իններորդ՝ խոսքի և իմաստության աղբյուրը մեր մեջ միտքն է. երբ աղբյուրի ակունքը հստակ է, այն գեղեցիկ, պարզ ու հստակ ջուր է բխեցում, իսկ եթե պղտորվում է, դառն ու պղտոր ջուր է գալիս:
Տասներորդ՝ ով խորհրդում մեղք է կրում, ավելի է սիրում [այն] ու ցանկանում, մինչև որ իրագործում է, իսկ մարմնով գործելուց հետո տրտմում է, զղջում և ապաշխարում: [Արդ,] խորհրդի մեղքի հետ սիրով կապված, [մարդը] չի զղջում՝ չտեսնելով, որ ինքը մեղք ունի: Իսկ մարմնի մեղքը հայտնի է, և մարդը, իրեն մեղանչական տեսնելով, զղջում է: Ուստի հնարավորին չափ առավել անհրաժեշտ է խորհուրդը սուրբ պահել մեղքերից:


Աղբյուր՝ «Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, արարեալ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն».
Կ. Պոլիս, 1141, էջ 217-218
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am