русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀՈԳԵՇԱՀ ԽՐԱՏ ԶՂՋՄԱՆ ԱՐՏԱՍՈՒՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)


Արտասուքների շնորհը Քրիստոսի [հանդեպ] սիրո և Նրա արքայությունը ցանկանալու նշանն է, ինչպես մեր Տերն է ասում պոռնիկի մասին (որն արտասվեց Նրա սուրբ գարշապարի մոտ), թե՝ «Իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» [Ղուկ. 7.47]: ....
Արդ, ինչպես որ .... երբ մեկը [ուրիշի դեմ] մեղանչելուց [հետո] ի սրտե և արտասուքով թողություն է խնդրում՝ [դրանով] հայտնելով իր սրտի փշրվածությունը, այնպես էլ դու, երբ արտասուքով ես պաղատում Աստծուն, բացահայտում ես սրտիդ հոժարությունը և Նրան խոնարհեցնում դեպի քո աղաչանքը:
Երբ ինքդ քեզ վրա ջանք ես գործադրում, այնժամ շնորհն ուսուցանում է, թե ինչպես պետք է գործել: Ինչպես որ, երբ ուրիշից մի արհեստ սովորելով և առժամանակ այն գործադրելով, այդ արհեստից ավելին են սովորում, քան ուսուցչից կսովորեին, այնպես էլ դու արցունքո՛վ աղոթիր և կսովորես [արտասուքի] արվեստը՝ շնորհի կողմից ուսուցանվելով: ....
Ո՜վ սիրելիս, մտքումդ երկու բան պատկերացրու՝ մարմինդ և հոգիդ, և ինչպես որ մարմնիդ հագուստ և կերակուր ես տալիս, այնպես էլ հոգուդ ես կերակրում արտասուքով: Եվ ձգտիր ամեն օր նախ հոգիդ կերակրել և ապա՝ մարմինդ: ....
Երբ սիրտդ քարանում է, ու չես կարողանում արտասվել, զղջական խոսքեր մտաբերիր, որպեսզի սիրտդ զղջման գա և արտասուք բխեցնի: Եվ կարգ սահմանիր ու խորհրդով լրացրու արտասվելու ժամանակը: Եվ Աստծուց շնորհի հաջողություն խնդրիր՝ բռնադատելով բնությունդ: Այնժամ Աստված, քո ճիգը տեսնելով, կտա ցանկալի շնորհը: Այս մասին է, որ Տերն ասաց. «Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատվում է» [Մատթ. 11.12]: ....
Քեզ վարձկան մի՛ համարիր, որ արտասուքից չթուլանաս, այլ հուսա շնորհով ու աղաչանքով ստանալ արքայությունը: Քննի՛ր բնությունդ, թե ինչ պատճառով է մարում [զղջումը], և դա հեռացրու քեզնից, որպեսզի Աստված, տեսնելով քո ճիգը, շնորհ տա: Եվ դարձյալ՝ միայն աղոթքի բառերին մի՛ նայիր՝ դրանք [ասելը] համարելով աղոթք, այլ տես, թե այն հաճելի՞ է Աստծուն: Քննիր միտքդ, և եթե խղճմտանք հարուցող պատճառ գտնես, հեռացրու քեզնից: Այդժամ աղոթքի լույսը կծագի հոգուդ մեջ, և շնորհը կներգործի, [և դու կիմանաս,] որ աղոթքդ ընդունելի եղավ: .... Զատիր քեզ երկրային զվարճանքներից և մարզվիր զղջման շնորհով, և այն կարմատանա քո մեջ, .... [քանզի] երբ խնդամիտ ես, զղջման շնորհը հեռանում է քեզնից, ու չես [կարողանում] արտասվել, երբ կամենում ես, քանի որ արտասուքը տրտմությունից է առաջանում: Մինչդեռ եթե հանապազ տրտում լինես, մտախոհ ու զարհուրած՝ խորհրդածելով Քրիստոսի գալստյան, ահավոր ատյանի և անաչառ դատաստանի մասին, այնժամ, երբ կամենաս, կարող ես արտասվել, քանզի արտասուքի պատճառը քո սրտում բնակված կլինի: ....
Զղջման շնորհը արվեստ է, և այն պետք է ձեռք բերել բազում հնարքներով: Երբեմն զղջումն այցելում է ինքնաբուխ, առանց ջանքերի, իսկ երբեմն էլ, բազում ջանքեր թափելով հանդերձ, չես կարողանում արտասվել: Այն, որ ինքնաբուխ է լինում, Աստծո շնորհից է, որ ազդում է հոգուդ մեջ և արթնացնում միտքդ: Իսկ երբ ջանք թափելով չես կարողանում արտասվել, Աստված արգելում է Իր շնորհը և փորձում մարդուն՝ զղջման համար արվող ջանքերը տեսնելու համար: Եթե առանց ճիգերի [մարդը] մշտապես ստանա իր [արտասուքի] շնորհը, որտե՞ղ կերևա նրա պիտանիությունը: Հոգու արտասուքը աչքերից չի գալիս, այլ՝ սրտից. [ուստի] ձեռք բեր «սուրբ սիրտ և խոնարհ հոգի» [տե՛ս Սաղմ. 50.19], որպեսզի քո Աստվածը խոնարհվի դեպի աղոթքդ: ....
Քիչ մի՛ համարիր զղջման շնորհը, այլ մեծ ճիգերով այն խնդրիր Աստծուց, մինչև որ ստանաս, քանզի, ինչպես ասաց Տերը, «արքայությունը ձեր ներսում է» [տե՛ս Ղուկ. 17.22]: Դա այն արտասուքն է, որ ելնում է ինքնաբուխ, մեղքերից մաքրում է հոգին և Աստծուն խոնարհեցնում գթալու, քանզի ինչպես որ ուժգին անձրևից [օդը] հանդարտ և զուլալ է դառնում, այնպես էլ արցունքների հոսելուց փարատվում է մեղքերի խավարը: ....
Ինչպես որ յուղի պակասելուց մարում է լապտերի [լույսը], այնպես էլ զղջման շնորհի նվազելուց քարանում է միտքը. մինչդեռ, ինչպես որ ձեթի առատությունը պայծառացնում է լապտերի [լույսը], այնպես էլ արտասուքի շնորհը բորբոքում է այն առ Աստված: .... Եվ ինչպես որ խունկը, անուշահոտ լինելով, առավել անուշաբույր է դառնում, երբ մերձեցնում ենք կրակին, այնպես էլ աղոթքն ավելի քան լավն է, երբ արտասուքով է մատուցվում: .... Մեր ոսոխը՝ սատանան, հալածվում է արտասուքով լի աղոթքից: .... Եվ երկրավոր զվարճանքներից խավարած խորհուրդները համեմվում ու սրբվում են արցունքով լի աղոթքի միջոցով: ....
Բայց ոչ թե այն եմ արտասուք կոչում, որ պատահական առիթով է լինում, այլ՝ այն շնորհը, որ ձեռք է բերվում մեծ ջանքերով և [ապա] գործում ինքնաբուխ կերպով: Քանզի [Դավիթ] մարգարեն չի ասում, թե՝ լաց եղա մեկ կամ երկու անգամ, այլ՝ ամեն գիշեր [տե՛ս Սաղմ. 6.7; 41.4]: Սակավ արտասուքն էլ է բարի և փրկության պատճառ, բայց ոչ՝ այնպես, ինչպես այն, որ ձեռք է բերվում իբրև շնորհ և գործում է հանապազ: Եվ եթե կամենում ես, որ զղջման շնորհն արմատանա քո մեջ, զգուշացիր անօգուտ զբաղմունքներից, որոնց պատճառով շնորհը մարում է:


Աղբյուր՝ «Խրատ ոգեշահ վասն զղջման արտասուաց՝ ասացեալ Անանիայի սուրբ եւ ընտրեալ վարդապետին».
«Պատկեր» հանդէս ամսօրեայ, 1898, թիւ 9, էջ 197-201, թիւ 11, էջ 241-244
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am