русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
(հատվածներ)



[Մկրտության մասին]
Ոմանք մկրտվել պատրաստվողներին չեն հարցնում սատանայից երդումով հրաժարվելու մասին և ոչ էլ [պահանջում են] Սուրբ Երրորդության խոստովանությունը: .... Այլ միանգամից շտապելով դեպի մկրտության ավազանը՝ [մկրտվողին] ընկղմում են նրա մեջ՝ նմանվելով նրանց, ովքեր որևէ մեկին թագավոր դարձնելիս, առանց նրա մարմնի մերկությունը ծածկելու, նախ թագն են դնում գլխին՝ միաժամանակ ընդառաջ գնալով թե՛ փառքին և թե՛ անարգությանը. կամ՝ եթե մեկի ծնունդն ավելի վաղ տեղի ունենա, քան հղիանալն ու երկնելը, դա պետք է համարել անգո ծնունդ կամ վիժվածք և ոչ թե՝ ծնունդ: Քանզի հարկավոր է, որ [մկրտվողը], նախ, հեռանա ծառայեցնող տիրոջից ու ապստամբ ծառայից՝ [սատանայից] (քանզի, ինչպես Սողոմոնն է ասում, «խելացի ծառան պետք է իշխի անմիտ տերերի վրա» [Առակ 17.2]), այնուհետև՝ սրտով հավատա ու բերանով խոստովանի Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, ինչից կենդանություն է լինում: Երախայության այս կարգը պատշաճ է կատարել մկրտարանի դռանը, որից հետո [միայն]՝ ծնել ավազանի հոգևոր ծծնդյամբ և, ըստ մեր հոգու յոթ շարժումների, հագցնել Սուրբ Հոգու յոթ շնորհները, որ թվարկում է Եսային [տե՛ս Ես. 11.2-3]: Եվ այնուհետև ջրից դուրս գալով՝ մենք ժառանգում ենք Աստծո որդեգրի անունը:


[Կիրակի օրվա մասին]
Մեծ է և խիստ դժվարըմբռնելի այս ամենափառավոր օրվա՝ կիրակիի խորհուրդը: Քանզի [այսօր] մեր [բնության] մեջ հղացվեց խոստացված անճառելի կյանքի ճշմարտությունը: Այս օրը Քրիստոս խափանեց մահը՝ Իր հետ վեր բարձրացնելով մարդկային բնությունը մեռելությունից: Այս [օրն] էլ Սուրբ Հոգին, առաքվելով Հոր կողմից, մեզ հագցրեց անկողոպտելի մխիթարությունը: Նույն այս օրն էլ Քրիստոս խոստացել է իրագործել Իր երկրորդ գալուստը աշխարհ, երբ ուժգին կհնչեն հրեշտակապետների փողի ձայները, որ մարգարեն ավագ փող է անվանում, այսինքն՝ վերջին՝ մահը լուծարող և դեպի կյանք տանող ձայն: Այս [օրը] մեր ընդհանուր բնությունը կթոթափի պատվիրանազանցությամբ բարձած մեղքերի, մահվան ու ապականության բեռները, կբացվեն մեր նախահոր կողմից փակված դրախտի դռները, բոցեղեն սուրը կհեռանա, և Փեսան Իր հետ դեպի ներս՝ լուսեղեն առագաստ կտանի Իր հարսնացած Եկեղեցուն: Եվ կվերանա գիշերվա հետ լծորդված արեգակի և լուսնի տեսանելի լույսը՝ մի կողմ դնելով ճառագայթված պայծառությունը, որպեսզի Տերն Ինքը և Նրա փառքը մեզ համար մշտնջենական լույս լինեն՝ ցերեկվա լույսի փոխարեն:


Աղբյուր՝ «Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք».
Վենետիկ, 1833, էջ 8-9, 13-14
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am