русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՏԻՐՈՋ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)



[Պղնձե օձի և Տիրոջ խաչելության մասին]

Մովսեսը, նախապես Աստծո Հոգով տեսնելով, անապատի մեջ կանգնեցրեց դատաստանի ատյանը, քանզի ժողովրդի հանդեպ Աստծո փրկական բարեգործության նկատմամբ նրանք ոչ թե գոհացող գտնվեցին, այլ հայհոյող և տրտնջացող՝ Մովսեսից և Աստծուց։ Բարկացրին և դառնացրին Աստծո Սուրբ Հոգուն, և Աստված նրանց վրա ուղարկեց մահաբեր օձեր, որոնք առանց խնայելու հարվածում և սպանում էին շատերին ժողովրդից։ Բայց Աստված, Իր բարերարությամբ հիշելով այն ուխտը, որ դրել էր Իր սիրելիների հետ, գթալով ողորմեց օձերից խայթվածներին, որ չմեռնեն. Մովսեսին հրամայեց ձեռակերտ օձ պատրաստել և բարձրացնել ժողովրդի մեջ, որպեսզի ով կարողանա նայել և տեսնել Մովսեսի օձը, կարողանա փրկվել սպանող օձերի դառը թույնից։ ....

Քանի որ որկրամոլության պատճառով մեղքը մտավ աշխարհ առաջին օձի միջնորդությամբ, կերակուրների նկատմամբ նույն ցանկությունը շարժում էր անհագ ժողովրդի մարմինները, ինչից էլ հայհոյության տրտունջ հայտնվեց նրանց բերանում, խայթվում և կծոտվում էին օձերից, ինչը մահ էր բերում նրան: Քանզի ոչինչ այնքան նման չէ ցանկության, որքան օձի խորագետ և նենգավոր բնությունը, որ սողում և սպրդելով մտնում է նեղ ու դժվարին անցքերը և մտնելով հանդես է բերում մահվան դառնության գործերը, ինչպես իգական ցանկությունը տարածվում և թավալվում է կերակուրների տենչանքից, շարժվում ու բազմանում է անհագ արբեցումից, որտեղից էլ ցանկության բազմագլուխ գազանը զորանում է մարդու զգայությունների վրա և անհագաբար ուղղում է դեպի աղտեղի բաները։ Դարձյալ այս սողունների շարժման ձևը ճշտորեն ցույց է տալիս մեր բնության շարժումները: .... Հինգ գալար է փաթաթվում օձը սողալիս, իսկ առջևի կողմը և հետքը լրացնում են յոթ թիվը, որը նմանվում է մեր զգայություններին՝ երկու աչք, զույգ ականջ, համի զգայություն, խոհականություն և որովայնի ներքին համի զգայությունը, որ յուրաքանչյուր մարդու շարժում է դեպի մարմնական ցանկությունները։ .... Արդ, Տերը, Իրեն օձի ձևով ցույց տալով, դրանով առավ յոթ զգայությունների և անբաժանելի խոհականության կերպարանքը: .... Նա, Ով մեղք չգիտեր և հեռու էր այդ ամենից, Իր բարերար կամքով մեղք եղավ, որը Նրանը չէր, որպեսզի մենք արդարություն լինենք Նրանով: .... «Ինչպես Մովսեսը բարձրացրեց օձը անապատում, այդպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա» [Հովհ. 3.14]: .... Իրեն նմանեցրեց ոչ թե խայթող և խոցոտող օձի, այլ անթույն և բժշկող օձի, քանի որ թունավոր օձի միջոցով խոցվեցինք և մեռանք, իսկ անթույն օձի միջոցով բժշկվեցինք ու ողջացանք։ .... Եվ ողջ աշխարհն ու քաղաքները հավաքված շրջապատել էին Նրան, և նայում էին բոլորը, սակայն ոչ բոլորն էին տեսնում։ Ովքեր տեսնում էին, ջնջվում էր նրանց օձահարության թույնը, և առանց դեղերի ընդունում էին կատարյալ առողջություն։ .... Նայում են խաչի չարչարանքներին և տեսնում են Որդու անչարչարելի Աստվածությունը, և հավատքը բարձրանում է և թռչելով հասնում բոլորի Հորը, և հիշում են Մովսեսին ու պղնձե օձը, որ ներկա ժամանակի օրինակն էր, որ կատարվեց Քրիստոսի խաչելության ժամանակ, քանի որ ոչ բոլորը կարողացան տեսնել։ Նրանց, ում սիրտը խավարած էր, և ում հոգիները հին կուրությամբ շլացել էին, մարմնավոր նախանձով խոցվեցին և մաշվեցին իրենց մարմնով, գայթակղվեցին ու սարսեցին հաստատուն վեմի վրա. նրանց աչքերին արգելվեց տեսնել լույսի ճառագայթները՝ Քրիստոսի մեծափայլ խաչը, որ ծագեց բոլոր արարածների մեջ։



[12 առաքյալների մասին]
Եվ քանզի սկզբից ևեթ մարդիկ թշնամու ետևից գնացին, ապա կամավորապես hնազանդվեցին ամեն տեսակ ապականության։ Առաջին՝ Աստծուն թողնելը, երկրորդ՝ [մարդու] ձեռքի ստեղծածներին երկրպագելը, երրորդ՝ անզգա իրերին զոհ մատուցելը, չորրորդ՝ անխտիր ապականության մեջ լինելը, հինգերորդ՝ իր պատկերակցին սպանելը, վեցերորդ՝ ագահությունը, որ դառնության արմատն է, յոթերորդ՝ ատելությունը, որը արդար մասի անպտղաբերությունն է, ութերորդ՝ գողությունը, որը աշխարհի ավերածության սկիզբն է, իններորդ՝ հափշտակությունը, որը պատերազմներ է գրգռում, տասներորդ՝ սուտը, որը Աստծուն ուրանալն է, տասնմեկերորդ՝ ամբարտավանությունը, որը խեղանդամ է անում հոգիներն ու մարմինները, տասներկուերորդ՝ մահվան պտուղը, որը ժառանգեցինք ապականությունների մեջ։
Արդ, այս տասներկու մասերով ողջ աշխարհը ընկած էր հիվանդության ախտի մեջ, և դրա պատճառով էլ արյուն էր բխում աներևույթ վերքերից: .... Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր գալստյամբ, տասներկու առաքյալների միջոցով, որոնց նախապես ընտրել էր, փրկելով ազատեց մարդկանց ողջ ցեղը։ .... Քանզի դևերը հալածվեցին, զոհերը խափանվեցին, ճենճերի ծուխը դադարեց, լկտի երգերը լռեցին, կախարդության մոլորությունը կտրվեց, պոռնկությունը ամաչեց, ամուսնությունը զգաստացավ, սրբությունը բացվեց։
Եվ այս ամենը եղավ հեթանոսների մեջ Իմանալի Արեգակի ծագելով։ Երբ փարատվեց նրանցից մոլորության խավարը, ապա կարողացան տեսնել Սուրբ Հոգու շնորհի լույսը: .... Եվ ինչպես Աստված աշխարհը անգոյությունից դեպի գոյություն բերեց, այնպես էլ տկարությունից զորության դարձրեց և աղքատությունից՝ հարստության։ Քանզի նոր աշխարհ է ստեղծում, ոչ թե նյութի կամ տեսակների մասին եմ ասում, այլ առաջինների, ովքեր ապականվեցին իրենց կամքով. նրանց նորոգելով տանում հասցնում է նախկին բնությանը։ Եվ նախ ումով որ նորոգելու էր, նրանց դարձրեց նոր և հարուստ, միաժամանակ և իմաստուն: Եվ նրանց իմաստությունը առաջնորդ և վարդապետ էր, և նրանց գործակից էր Սուրբ Հոգին, Որով ամեն ինչ եղավ նախապես։ .... Եվ ո՞վ կարող է պատմել նրանց հարստության մասին. իրենք՝ երկրի վրա անտուն և անքաղաք, ուրիշներին տներ և քաղաքներ էին խոստանում երկնքում։ Իրենք՝ աղքատ, և ուրիշների հարստությունը ավարի են առնում: Մարդկանցից հալածված՝ դևերին հալածական էին անում աշխարհից։ Իրենց մարմինները գանահարված՝ ուրիշների վերքերն էին բուժում անբժշկելի հարվածներից։ Կիսաքաղց էին՝ և հոգևոր կերակուր էին մատուցում շատերին։ Ծարավի էին ջրի՝ և բոլորին մխիթարության բաժակ էին մատուցում։ Իրենք բանտարկված՝ և ուրիշների մեղքերի կապանքներն էին խզում։ Դատապատրված էին՝ և դատապարտվածներին էին արձակում։ Մահապարտ էին՝ և [մաղքով] մեռածներին թողություն էին տալիս։ Երկրի վրա էին երևում և շրջում էին երկնքում։ Կռվում էին մարդկանց հետ և հաղթում էին դևերին։ Ձաղկումներն ընդունում էին իրենց մարմնի վրա, բայց տանջվում էին դևերի գնդերը։
Չեմ կարող երկրի վրա գտնել նմանություն տասներկու առաքյալներին, որովհետև ծաղկավետ դաշտերից ավելի պայծառ են և մեծամեծ լեռներից ավելի բարձր։ Մեծ են, քան ծովի ընդարձակությունը, և խոր են, քան նրա անդունդները։ Երկրից հրաժարվեցին և երկնքից ավելի գերագույն գտնվեցին։


Աղբյուր՝ Եղիշե, «Վարդապետություն Տիրոջ չարչարանքների մասին».
Երևան, «Անկյունաքար», 2006, էջ 57, 58-59, 60-61, 63-64, 115, 141, 130, 134
(փոխադրությունը գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի)

 
sacredtradition.am