русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀԱՏՎԱԾ ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ [Դան. 9.24-27]


[Դանիել] մարգարեն ուժգնորեն խնդրեց [Աստծուն] դառնալ դեպի Տաճարը և Երուսաղեմ և հայտնվել Իր սրբերին, որպեսզի բարձրացնի Իր անունը Իր ժողովրդի մեջ, որ Իսրայել է կոչվում: Իսկ Իրենից երկյուղածների խնդրանքը Կատարողը, լսելով նրա աղոթքը, ըստ նրա սրտի՝ պատասխանում է Գաբրիելի միջոցով (ում միջոցով էլ բերելու էր խոստման ավարտը՝ կյանքի Միջնորդի և մարդկանց փրկության ավետիսը), թե՝
յոթանասուն յոթյակ է սահմանված քո ժողովրդի և սուրբ քաղաքի վրա,

այսինքն՝ գերության երկար ժամանակը և ժողովրդին ու բոլոր մարդկանց անմխիթար թողնելու ժամանակները քո աղոթքի դիմաց Աստված համառոտեց, այսինքն՝ կարճեց՝ սահմանելով յոթանասուն յոթյակ, .... երբ կբացվի Աստծո գթության դուռը, որ բախում եք դու և բոլոր արդարները, և կերևա Աստծո Գառը, Ով վերցնում է աշխարհի մեղքը,
որպեսզի վերջ գտնեն մեղքերը,

այսինքն՝ այն մեղքը, որով Եվան մեղկանալով՝ թուլացավ պտղի գեղեցկությամբ և աստվածանալու ցանկությամբ.
ավարտվեն անօրինությունները,

այսինքն՝ ովքեր օրենքից դուրս են ելել, նույնն են համարվում, [ինչպես] բնականն ու [օրինա]դրվածը՝ Սեթի և Նոյի, Աբրահամի և Մովսեսի տնից, [այնպես էլ] ովքեր ծպտվում են և չեն երևում Աստծո աչքին. նրան[ց մեղքերն] էլ են բևեռվում խաչափայտի վրա, հավատացյալների ու անհավատների, ուրացողների ու խաչողների, կնքվում են իբրև Աստծո գանձի հիշատակ և կբացահայտվեն հատուցման օրը:
ջնջվեն անիրավությունները,

Մարգարեների օրոք, նրանց չլսելով գործած անիրավությունները (ըստ Պողոսի, թե՝ «Ջնջեց մեր հակառակության ձեռագիրը» [տե՛ս Կող. 2. 14], որ գրվեց նրանց միջոցով և լցվեց արյամբ) ջնջեց սրբարար ավազանով:
ներվեն ամբարշտությունները,

[Նկատի ունի] հրեաների և հեթանոսների՝ կռապաշտությամբ ամբարշտանալը, որ բարուց հեռու կանգնեցին և հետևեցին չարին. ինչպես Երեմիան է ասում, կենդանի ջրի աղբյուրը թողնելով՝ ծակոտկեն փոսեր փորեցին [տե՛ս Երեմ. 2.13]:
Այս չորս [չարիքներն էլ] վերցրեց Տերը Իր չորս տնօրինական խորհուրդներով՝ ծննդյամբ, մկրտությամբ, խաչելությամբ և հարությամբ, [նրանցից,] ովքեր հավատացին սրանց:
և գա հավիտենական արդարությունը,

ինչպես որ ասաց Հովհաննեսին. «Թո՛ւյլ տուր այժմ, քանզի այսպես մեզ վայել է կատարել ամենայն արդարություն» [Մատթ. 3.15]՝ այն, որ մեզ համար եղավ արդարություն և սրբություն [տե՛ս Ա Կոր. 1.31]:
որպեսզի իրականանա տեսիլքն ու մարգարէությունը,

Այն, որ իրականացան մարգարեություններն ու տեսիլքները, ինչպես որ ասում է Մատթեոսը, թե՝ «Ամբողջ օրենքն ու մարգարեությունները մարգարեացան մինչև Հովհաննեսը» [Մատթ. 11.13]: .... Եվ որ ասաց, թե՝ «Ով հավատա Հոր ձայնին, հաստատում է, թե Աստված ճշմարիտ է» [հմմտ. Հովհ. 3.33]: ....
օծվի սրբություն սրբոցը,

որը Տիրոջ մարմինն է՝ մարդկանց որդիների սրբության պատճառը, որը վերցվեց կուսական արգանդից, և թլփատության ժամանակ կոչվեց Հիսուս՝ ըստ հրեշտակի անվանադրության [տե՛ս Ղուկ. 2.21]: Եվ Հորդանանում Քրիստոս ընդունեց [Սուրբ] Հոգին, ըստ Եսայու, թե՝ «Աստծո Հոգին Ինձ վրա է, որի համար էլ Ինձ օծեց՝ ավետարանելու աղքատներին» [Ես. 61.1]. որով էլ աստվածային և բանական ձեռաշեն եկեղեցիները քրիստոնյաներ կոչվեցին, ինչպես և՝ սուրբ խորաններն ու աստվածաբնակ տաճարները Տիրոջ անունով կոչվում են սրբություն, սրբություն սրբության և եկեղեցիներ:
և դու իմանաս ու խելամուտ լինես՝ պատասխան տալու սկզբից ասված խոսքերին: Երուսաղեմի շինվելուց մինչև Օծյալ առաջնորդը

Որպեսզի եթե կանխաձայնելուդ չհավատան և զգուշանան կամ աստվածամարտ գտնվեն ու հակառակվեն Տիրոջը, դատես նրանց՝ ունենալով աղոթքիդ դիմաց քեզ Աստծուց տրված պատասխանը՝ մինչև Օծյալ Առաջնորդը, որ Հեսուն է և Զորոբաբելը, քանզի Նա յուղով և արյամբ օծված առաջնորդն է, [ինչպես] Հեսուն՝ յուղի զորությամբ, [և մյուս առաջնորդները], որ կրում էին Օծյալի տիրական անունը, մինչև որ գար ճշմարիտ [Օծյալը] և երևար մարմնով՝ այն դարձնելով Տեր՝ [Իր] աստվածությամբ օծելով մարդկությունը:
կա յոթ յոթյակ

որ 49-ն է, որ մնացել էր հաշվել տաճարի ավերումից մնացած 70 տարվա մեջ, որից 21 տարի հետո ասվեց Դանիելին, և 21-ին գումարելով 49՝ լինում է 70, երբ որ կշինվի տաճարը ....
և վաթսուներկու յոթյակ,

որ գումարելով նախորդ 7 [յոթյակին]՝ լինում է 69 (որ 483 տարի է)՝ մինչև ճշմարիտ Օծյալը և կյանքի ու փրկության Առաջնորդը:
և կդառնան

օրենքի իրավունքից՝ դեպի արդարություն, որ Տերն արեց.
ու կվերաշինվեն հրապարակները և պարիսպները, և կնորոգվեն ժամանակները:

Ըստ սկզբնական [տվյալի՝ դա լինելու է] 70 յոթյակից, իսկ ըստ վերջինի՝ 62 յոթյակից հետո, որոնք 483 տարիներ են՝ տաճարի շինությունից մինչև Տիրոջ խաչվելը, որով նորոգվեցին հավատի պարիսպները: Եվ ժամանակներ խառնելով ժամանակին՝ անժամանակ Աստծո 33 և կես տարիներին՝ հավատացյալներիս ժամանակում նորոգեց հնացածներիս, ինչպես որ [նորոգվեց Տաճարը] 49-րդ տարում՝ հրեաների [գերությունից] դառնալուց հետո: Եվ ասում է.
Վաթսուներկու յոթյակից հետո կվերանա օծումը,

այն ժամանակ, երբ խաչի վրա կսպանվի Օծյալը, հրեաներից կվերցվի օծումը՝ մարգարեներն ու քահանայապետը և թագավորները, որ Հերովդեսից սկսած՝ վերացվում էին:
արդարություն չի լինի նրա մեջ,

քանզի անիրավությամբ սպանեցին Տիրոջը:
և քաղաքն ու սրբարանը կապականվեն

Տիտոսով և Վեսպասիանոսով՝
այն առաջնորդով հանդերձ, որ պիտի գա, և դրանք պիտի ջնջվեն հեղեղով:

Քաղաքն ու սրբությունը ավերվեցին Հերովդեսի կողմից, որ օտար ազգից էր: .... Եվ Վեսպասիանոսը .... կոտորեց և ապականեց Տաճարն ու պարիսպները և Երուսաղեմի շինությունից 434 տարի հետո կործանեց 126 բյուր հրեաների: Ինչպես որ Աբրահամի խոստման ելքից 434 տարի հետո հաստատվեց հին օրենքը, այնպես էլ [հաստատվեց] նորը՝ նույն թվով: .... Իսկ ովքեր չընդունեցին նորոգությունը, նրանք հեղեղվեցին՝ ջնջվելով հռոմեացիների կողմից:
Մինչև պատերազմի վախճանը նա պիտի հաստատի ապականությունը

[Սա նշանակում է], որ 40 տարի ժամանակ տրվեց զղջալու համար, և ովքեր դույզն-ինչ զղջացին, փրկվեցին. հավատացյալները, շուտով ելնելով Երուսաղեմից, հրեշտակի [առաջնորդությամբ] զերծ մնացին պատերազմից: Մինչդեռ անհավատների վիշտը երկարաձգվեց, և իրենք իրենց ապականության մատնեցին. 100 բյուրը մեռան սովից, 6 բյուրը սրի քաշվեցին, և 10 բյուրը գերեվարվեցին՝ յուրաքանչյուրն ըստ արժանի [հատուցման]:
և զորացնի շատերի ուխտը:

Ովքեր իրենց անձով [ընդունեցին] Տիրոջ [նոր] ուխտը, զորացան և գնացին, թեկուզ և կիսակատար ուխտածները դուրս ելան պաշարումից և փրկվեցին:
Մեկ [յոթյակում]

որ ամբողջացնում է յոթանասունյոթը,
և կես յոթյակում

որ հավելվեցին չարիքներով՝ իբրև պատիժ,
պիտի դադարեցնի սեղաններն ու զոհաբերությունները.

քանզի խափանվեցին պատարագներ մատուցելուց,
ապականությունը պիտի հասցնի մինչև վերջին ծայրը,

ապականությունը կհասնի ամբողջ քաղաքին և երկրի բոլոր ծայրերին: ....
մինչև որ վախճան և տագնապ բերի այդ ապականությանը

Հայտնի է, որ տագնապում էին աշխարհի վախճանի համար: Իսկ այդ [նույն] կես յոթյակում առաքյալները քարոզեցին տիեզերքով մեկ՝ մինչև Ադրիանոս կայսրը, որը [վերստին] կառուցեց Երուսաղեմը և բնակեցրեց հեթանոսներով ու քրիստոնյաներով, որոնք, ըստ նոր օրենքի, [սուրբ] սեղան [շինեցին] և պատարագ [մատուցեցին]: ....
և զորացնի շատերի ուխտը:

Քրիստոսի ուխտը նոր պատարագով ավելի է զորանում բազում լեզուների և ազգերի մեջ, քան հինը, որը հրեաների մոտ է [և] որը լուծարեց:
Մեկ և կես յոթյակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, ավերածության պղծությունը պիտի մնա տաճարի վրա, ու մինչև ժամանակի վախճանը վերջ պիտի տրվի ավերվածին:

Տաճարի պղծության ավերածն այն է, որ Պիղատոսը դրոշմ մտցրեց տաճար, որի վրա արծիվ էր պատկերված, ինչպես նաև .... հեթանոսներին մտցրեց և պղծեց տաճարը [տե՛ս Գործ. 16.1]:
Մեկ և կես յոթյակը խորհուրդն է նաև յոթերորդ դարի ավարտին [սպասվող] սովի, սրածությունների ու երկրաշարժերի՝ ըստ Տիրոջ ասած՝ Իր երկրորդ գալստյան նշանների, երբ կերևա փոքր եղջյուրը տասի մեջ, որին Տերը ավերածության պիղծ է ասում, ով բազմելու է սուրբ տեղում՝ եկեղեցում, և իրեն որպես Աստված է ցույց տալու. [նա է] «ավերման ժամանակի պղծությունը, որ ասվեց Դանիելի կողմից. ով ընթերցում է, թող մտածի» [Մատթ. 24.15]:
Յոթնյակի կեսին, ասում են, պիտի գա Եղիան և քարոզի, ինչն ընդհատելու է Նեռը, որը, մեծաբանելով յուրայինների հետ, հաստատելու է իր ուխտը մեկ և կես յոթյակ և զորացնելու է իր հետ ուխտողներին, քանզի նրանց համար նա լինելու է որպես քաղաք, ում հուսալու են իբրև իրենց տիրոջը: Եվ յոթերորդը լինելու է երեք և կես տարի. մեկ տարին՝ կիսված ժամանակով՝ ամառը գարունով և ձմեռը աշունով: Եվ Նեռը լինելու է ապականության և ավերման վախճանն ու ավարտը, քանզի Տերը պիտի կործանի նրան Իր երկրորդ գալստյանը: .... Եվ ապականությունն ու ավերումը տեղի են տալու Հիսուսի՝ իմ Աստծո հավիտենական արդարության գալստյամբ, որ օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ:


Աղբյուր՝ «Արդիւնաւոր եւ սուրբ վարդապետին Վարդանայ սակաւ ինչ վաստակ ի սուրբն Դանիէլ».
Կ. Պոլիս, 1825, էջ 266-269
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)