русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀՈԳԵՇԱՀ ԽՐԱՏՆԵՐ
(հատվածներ)


[Համբերության մասին]
Անհամբեր մարդը բնավ չի կարող բարիք գործել, իսկ ով համբերող է ու հեզ, գործում է ամենայն բարիք: Քանզի անհամբեր ու փոքրոգի մարդը ամեն չնչին խոսքից ու պատճառից բարկանում է ու տրտմում և ընկերոջը տրտմեցնելով վիրավորում է և ինքն էլ չի խաղաղվում, իսկ ով ջանք է գործադրում և համբերում նեղություններին ու չարչարանքներին, որտեղից էլ դրանք գան՝ դևերից թե մարդկանցից, նա [խաղաղություն է գտնում]: [Այսպես] առաջին սրբերը համբերությամբ արժանացան Աստծո արքայությանը, որովհետև հանուն Նրա համբերեցին բոլոր չարչարանքներին ու հալածանքներին և մեռան Աստծո անվան համար՝ գոհանալով ուրախությամբ ու անոխակալությամբ, ատեցին այս կյանքը և բազում տառապանքներով իրենց հոգին կորցրին, ինչպես որ պատվիրեց Քրիստոս, և գտան ա՛յն կյանքը ու փրկեցին իրենց հոգիները Աստծո խաղաղության մեջ, քանզի հավատն օգուտ չունի առանց բարի գործերի: ….


[Լեզվի մեղքի մասին]
Այսուհետև հնարավորին չափ փախե՛ք նաև չար լեզվից, քանզի թեպետ մեր լեզուն փոքր անդամ է, բայց ավելի չար գազան է, քան առյուծը, վիշապը, գիշատիչը: Եվ աշխարհի կործանումն էլ օձի լեզվի միջոցով եղավ, որովհետև սատանան, նստելով այնտեղ, խոսեց նենգությամբ և կործանեց Եվային ու [նրանով]՝ նաև մեզ: Այսօր էլ սատանան նստած է բոլոր չար ու անկարգ լեզուներին և շատերին է կործանում: Եվ ոչ ոք չի կարող հաշվել, թե քանի մարդ է զրպարտվում, պատուհասվում և մեռնում չար լեզվի միջոցով: Այս պատճառով Քրիստոս և Նրա բոլոր սրբերը խստորեն պատվիրեցին մեզ՝ ասելով. Սանձեցե՛ք ձեր լեզուները և չար բաներ մի՛ խոսեք, որովհետև բոլոր մեղքերը երկյուղով ու ամոթով են գործվում, մինչդեռ լեզվի չարիքը՝ համարձակորեն, հեշտությամբ ու աներկյուղ: Եվ դա ծանր մեղք է, քանզի ով իզուր մատնում է [ընկերոջը], Հուդային է ընկերանում, և ով բարկանում է և իզուր նզովում, դա իրեն է վերադառնում, քանզի Քրիստոս անիրավ դատաստան չի անում: ….


[Կիրակի օրը պատվելու մասին]
Պատվելով մեծարեցե՛ք կիրակին, քանզի արարչության առաջին օրը կիրակի էր, և այն թարգմանվում է Աստծո և տերունական օր՝ լցված մեծ փառքով: Մովսեսը կիրակի օրը [Իսրայելի] ժողովրդին հանեց Եգիպտոսից. Քրիստոս կիրակի օրը ծնվեց Կույսից և կիրակի օրը հարություն առավ մեռելներից: Իսկ ով կիրակի օրը չի պատվում բարի գործով և մարմնական գործերից ձեռնպահ մնալով, նա չի պատվում Քրիստոսի ծնունդը: Աշխարհի վախճանին էլ՝ վերջին կիրակի օրն է Քրիստոս մեզ հարություն տալու և հատուցելու ըստ մեր գործերի: Ուստի մեզ պետք է կիրակի օրը խոստովանել և հիշել ահեղ դատաստանը, բարիք գործել, արտասվել ու ապաշխարել և ոխը սրբել սրտից: ….


[Հպարտության մասին]
Վախեցե՛ք և հեռո՛ւ փախեք հպարտությունից, քանզի այն մեծ պոռնիկը՝ սատանան, որ կատաղի շուն է, հպարտությունից կործանվեց և ոխակալությունից կործանեց Ադամին ու Եվային: Այս պատճառով հպարտ[ներ]ն ու ոխակալ[ներ]ը սատանայի որդիներ են և նրա հետ պիտի տանջվեն, ինչպես որ Քրիստոս է ասում, թե՝ ոխակալի մեղքն Իմ Հայրը չի ներում և ոչ էլ նրա բարին է ընդունում: Եվ ով հպարտ սրտով բարձրանում է և իրեն սուրբ ու մեծ համարում իր ընկերոջից, նա իջնում է սատանայի մոտ: Արդ, ոխակալը նույնպես հպարտ է համարվում Քրիստոսի՝ մեր Աստծո կողմից: Եվ գիտցի՛ր քո կործանումը, քանզի եթե չես հավատում Քրիստոսի խոսքերին, սատանային ես պաշտում, քանի որ Քրիստոս քեզ ասում է. եթե դու չես ներում քո հանդեպ ընկերոջդ գործած չնչին մեղքը, Ես ինչպե՞ս ներեմ քո անթիվ չարիքները, որ գործեցիր Իմ նկատմամբ, քանզի ինչ [չափով] որ դու ընկերոջդ ես չափում, [նույնով էլ] Ես քեզ եմ չափում [տե՛ս Մատթ. 7.2]. Իսկ եթե խոնարհությամբ քեզ ընկերոջիցդ մեղավոր ու անպիտան համարես, կլինես Իմ բնակարանն ու հանգիստը և՛ այս, և՛ այն կյանքում: ….


[Անժուժկալության և պահքի մասին]
Փախե՛ք նաև շնությունից, որովայնամոլությունից ու արբեցությունից, քանզի այս երեք չարիքները եղբայրներ են՝ ծնված սատանայից, և մեկը մյուսին գրգռելով՝ աճեցնում են: Քանզի շատ ուտելուց և խմելուց աճելով բորբոքվում է շնության և ցանկ[ասիր]ության ախտը և դրդում պոռնկության: Նաև շատ ծախս է պետք լինում շատ ուտողին ու խմողին: Շատերն էլ այս երեք չարիքների պատճառով զրկվում են իրենց տնից ու հայրենիքից և աղքատանում են, դառնում գող, զրկող ու մարդասպան: …. Եվ սա քաջ հայտնի է ձեզ, քանզի Ադամը, պտուղն ուտելով, կործանեց իրեն և մեզ: Այդպես էլ Սոդոմում և Գոմորում շատ ուտելն ու ըմպելը աճեցրեց շնության ցանկությունը. Նրանք մերժեցին որդեծնության համար Աստծո կողմից սահմանվածը, թողեցին կանանց ու նոր չարիք գործեցին, և Աստված հրով բնաջնջեց նրանց: …. Ահա, որդինե՛րս, սա է շատ ուտելու և խմելու հետևանքը: Մինչդեռ պահքը և պարկեշտությունը, երբ ուտելու և խմելու մեջ սակավապետ ենք լինում, ցամաքեցնում է պիղծ ախտը և անսանձ շնության ցանկությունը, և մարդը մարմնի մեջ հրեշտակ է դառնում:


[Դժոխքի և արքայության բանալիները]

Մեր ձեռքում են դժոխքի և արքայության բանալիները, և որի [դուռը] բացում ենք ու [որը] սիրում, այնտեղ էլ մտնում ենք: Այս խոսքիս վկաներն են սատանան և Ադամը, քանզի Աստված նրանց բարի էր ստեղծել և դրել լույսի, բարության ու հանգստի մեջ: …. [Արդ,] սատանան նետեց արքայության բանալին և իր կամքով վերցրեց դժոխքինը՝ ասելով, թե դա է արքայության բանալին. Իսկ Ադամը, հավատալով նրա խոսքերին, պահեց դժոխքի բանալին, չար գործերով բացեց դժոխքի [դուռը] և մտնելով նստեց այնտեղ ու եղավ ողորմելի: Այսպես է լինում, որդյակնե՛րս, քանզի աչքով [իսկ] տեսնում եք, որ մեկն ունի արքայության բանալին՝ խոնարհություն, անոխակալություն և բոլոր բարի գործերը, և ապաշխարելով ճգնում է, մեկ ուրիշն էլ, թողնելով աշխարհը, գնում, միայնակ բնակվում է լեռան անձավներում. Եվ համբերելով քաղցի, ծարավի ու ցրտի՝ [ապրում է] պահքով ու աղոթքով: Ահա սա է արքայությունը և արքայության բանալին:
Մինչդեռ ուրիշները շնացող ու կախարդ են լինում և առանց դարձի գալու մեռնում են չարիքի մեջ: Եվ սա է դժոխքը և դժոխքի բանալին, ինչպես և Քրիստոս է ասում, թե՝ «Արքայությունը ձեր ներսում է» [Ղուկ. 17.21]. Այդպես էլ դժոխքն է: Եվ որը սիրում ու գործում եք, այն էլ ժառանգում եք: ….


[Գեհենի անքուն որդերի մասին]
Երբ սկսում ենք ուժգին մեղանչել, ինչը կատարյալ չարիք է, սատանան դևերի միջնորդությամբ [մեզ համար] փեսա է լինում, իսկ մենք՝ հարս. Նա գալիս միավորվում է մեզ հետ, ինչպես փեսան է միավորվում հարսի հետ, և չարիքը գործելուն պես, սատանայից, մեզնից ու մեղքից առաջանալով, ծնվում է փոքրիկ հրեղեն օձը գեհենի ծովում, որտեղ և պահվում է դատաստանի օրվա համար: Իսկ եթե խոստովանում ու հրաժարվում ենք մեղքից և ապաշխարում անոխակալ սրտով ու ջերմ արցունքով, Քրիստոսի շնորհով ջերմ արտասուքը սպանում է որդը, մարում հուրը, հալածում է խավարը և խափանում ամենայն տանջանք:


Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 547-549, 550-551, 552
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)