русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՆԱՄԱԿ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ
(հատված)


Հաճախակի՛ հավաքվեցեք՝ [Տիրոջից] գոհանալու և [Նրան] փառաբանելու համար, քանզի ձեր միաբանությունից և հավատից տկարանում է սատանայի զորությունը, և ջնջվում է նրա հիշատակը:
Չկա ոչինչ՝ հավատից և խաղաղությունից առավել, որոնցով խափանվում են երկնայինների ու երկրավորների բոլոր պատերազմները, և որոնք չեք կորցնի, եթե կատարելապես ձեր մեջ կրեք Հիսուս Քրիստոսին:
Հավատը և սերն են սկիզբն ու ավարտը. հավատը սկիզբն է, իսկ սերը՝ ավարտը, և ուր այս երկուսը միասին են, այնտեղ է և Աստված, ինչպես նաև՝ բոլոր բարի գործերն ու առաքինությունները:
Չկա մեկը, որ խոստովանի հավատը և մեղանչի, [կամ]՝ որ ձեռք բերի սերը և ատի, քանզի ծառը իր պտղից է ճանաչվում [տե՛ս Մատթ. 12.33]: Այդպես էլ, ովքեր խոստանում են Քրիստոսինը լինել, իրենց գործերով են ճանաչվում:
Լավ չէ միայն խոստանալ [բարին] գործել՝ առանց արդյունքների և հավատի այնպիսի զորության, որը գործ է դառնում: [Եվ ավելի] լավ է այդ ունենալով լռել, քան չունենալով՝ խոսել: Լավ է, երբ ուսուցանում ես այն, ինչ նախ ինքդ ես կատարում: Մեկն է Ուսուցիչը, Ով կատարում և ուսուցանում է ու հեզությամբ գործում այն, ինչ վայել է Իր Հորը:
Հիրավի զորավոր է նա, ով ձեռք է բերել Հիսուսի խոսքը և ունկնդրում է Նրա հեզությունը՝ դառնալով կատարյալ, քանզի կատարում է այն, ինչի մասին խոսում է, և լռությամբ իսկ հայտնի է դառնում:
Տերը ոչինչ չի մոռանում, Նրան հայտնի են նաև մեր գաղտնիքները: Ուստի ամեն ինչ այնպես անենք, որպես թե Նա բնակվում է մեր մեջ, որպեսզի Նրա տաճարը լինենք, և Նա մեր Աստվածը կլինի, եթե արդարությամբ սիրենք Իրեն:
Մի՛ խաբվեք, եղբայրնե՛ր. ովքեր սիրում են ունեցվածքը, չեն ժառանգում Աստծո արքայությունը: Իսկ եթե այսպիսիները կործանվում են, որքա՜ն առավել՝ նրանք, որ չար ուսմունքով ապականում են Աստծո հավատը, ինչի համար խաչվեց փառքի Տերը՝ Հիսուս Քրիստոս: Բայց այդ [հավատն] ուրացողը, ինչպես նաև նրան ընդունողը անշեջ հուրը կնետվեն:
Մեր Տերը անուշահոտ յուղն ընդունեց Իր գլխին, որպեսզի անապական [հավատի] անուշահոտությամբ լցնի Իր Եկեղեցին: Արդ, մի՛ օծվեք այս աշխարհի իշխանի չար [ուսմունքի] գարշահոտությամբ, որպեսզի նա ձեզ չհեռացնի խոստացված կյանքից, ինչի համար ճանաչեցինք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին: Եվ ինչո՞ւ կորչենք հիմարաբար՝ չանսալով շնորհին, որով հավատում ենք, որ մեր Քրիստոս Աստվածը ճշմարտապես չարչարվեց:
Իմ հոգին երկրպագում է խաչին, որը գայթակղություն է անհավատների համար, իսկ ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ փրկություն և հավիտենական կյանք: «Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ քննողը» [տե՛ս Ա Կոր. 1.20], ո՞ւր է նա, ով պարծենում է այս աշխարհի զգոնությամբ:




Աղբյուր՝ «Թուղթք սրբոյն Իգնատիոսի Աստուածազգեաց մարտիրոսի Անտիոքայ եպիսկոպոսի».
Կ. Պոլիս, 1783, էջ 45-48
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի