русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՉԻ ՆՆՋՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)



Եվ արդ, Տե՛ր իմ Հիսուս, այն խնամակալությունը, որ ընդունեցի Քեզնից, ավարտեցի:

.... Խնամակալությունը նախ և առաջ սեփական անձի սրբությունն է, որին ջանքով և կամքով [Հովհաննեսը] հպատակվեց որպես Աստծո տաճար, .... դա նաև իր ստանձնած առաքելական պաշտոնն է՝ խոսքի քարոզությամբ հեթանոսներին սպասավորելը: .... Ասում է՝ սա հասցրի ավարտին, որովհետև մինչև կյանքիս վերջը իմ անձի մեջ [որևէ] բիծ չկարողացավ տեղ գտնել, և քարոզելը ամոթ չհամարեցի:

Արժանացրո՛ւ ինձ Քո հանգստյանը՝ շնորհելով Քո ողորմությունը, որն անկորուստ և անճառելի փրկություն է:

Քանի որ բոլոր ճգնությունները գործադրվում են այն հանգստյան հույսով, այժմ էլ ինձ զորացրիր նեղություններ կրելու համար, որոնց դիմաց խոստացար Քո վարձը, [ուրեմն] արժանացրո՛ւ և այդ վարձի հատուցմանը: Քանզի մարդկանց գործերի դիմաց հատուցելը Նրա ողորմության շնորհն է. որովհետև մարդիկ ահա ճգնում են միևնույն աշխատությամբ, [բայց] մեկը վարձ է ստանում հույսի համար, իսկ մյուսը, նույն կերպ ընթանալով, ոչինչ [չի ստանում]: Ուրեմն պարզ է, որ գործերն անկարող են որևէ բան անել և ինքնին արդարացուցիչ չեն, այլ արդարացուցիչ է Նրա ողորմության շնորհը. ուստի և ասում է՝ շնորհի՛ր ինձ: ....

* * *
Ո՞րն է սրբերի հոգիների հանգիստը հարությունից առաջ: Ինքը Քրիստոս ուսուցանեց մեզ այս. երբ Պետրոսն ասաց Նրան՝ «Թողեցինք ամեն ինչ և եկանք Քո հետևից, ի՞նչ պիտի լինի մեզ», Նա ասաց. «Դուք, որ եկաք Իմ հետևից, և ամեն ոք, ով գալիս է, ստանում է այս աշխարհում հարյուրապատիկը և հավիտենական կյանքը՝ գալիք աշխարհում» [տե՛ս Մատթ. 19.27-29]: Իսկ [նրանց,] որ չգնացին Իր հետևից, դատաստան է անում՝ պահանջելով ողորմություն ու սեր, և այդպիսով արդարացնում:
Սրանով սովորում ենք, որ մարդկանց հոգիները մահից հետո երկու ուղի ունեն: Սրբերին, որոնց մեջ այս աշխարհի իշխանը իրենից ոչինչ չի գտնում, մարտ է սպասում օդի իշխանությունների և պետությունների հետ, որոնք երկնքի ներքո են: Ըստ իրենց գործերի ու հավատի ազատվելով դրանցից՝ հոգիները հասնում են Քրիստոսի մոտ և այնտեղ լինում ուրախության ու զվարճության մեջ: Եվ երկրորդ գալստյանը գալու են Նրա հետ՝ ոչ թե դատաստանի ենթարկվելու համար, այլ որպեսզի մյուսներին դատեն իրենց առաքինություններով, ինչպես ասաց Քրիստոս: Քանզի, ինչպես որ առաքյալները [դատելու են] Իսրայելը, այնպես էլ բոլոր առաքինությամբ կատարյալները [դատելու են] համանման հանգամանքներում մեղանչածներին: Եվ մարմիններ հագնելով՝ նրանցով ժառանգելու են հավիտենական կյանքը՝ ըստ Քրիստոսի խոսքի: Իսկ նրանց, ովքեր չկարողացան պարկեշտ վարք ունենալ, այլ [իրենց] գործերով այնքան կրեցին սատանայի ներգործությունը, որ մեղքերի ծանրությունը հաղթեց բարեգործությանը, Աստծո արդար իրավունքը թույլ չի տալիս անցնել երկնքի ներքո գտնվող չար դևերի միջով, այլ նրանք ևս մնում են երկնքի ներքո՝ սպասելով հանդերձյալ դատաստանին և Աստծո ողորմությանը, որն այնքան հեշտությամբ, շնորհով ու գթով պատրաստ է քավել նրանց: ....

* * *
Եվ տո՛ւր ինձ դեպի Քեզ [բերող] այս ճանապարհս անբասիր և անբռնադատ ավարտել ....:

Արդ, ազատվելով [դևերի] բռնությունից, ասում է, այնուհետև Քեզ մոտ եմ հանգստանում հոգնությունից: Որովհետև սրանից ազատվածներին այլ բան [չի սպասում], քան անճառ խնդությունը և անպատում ուրախությունը իրենց Հույսի՝ Քրիստոսի մոտ:

.... ստանալու այն, ինչ խոստացար նրանց, ովքեր ապրեցին սրբությամբ և պարկեշտությամբ սիրեցին Քեզ:

Ո՞վ կարող է նկարագրել այդ խոստումը, քանզի «աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ [այն], ինչ Աստված պատրաստեց Իր սիրելիների համար» [տե՛ս Ա Կոր. 2.9]: Ի՛նձ էլ արժանացրու, ասում է, այդ խոստմանը, [բայց] ոչ՝ զուր տեղը, այլ որովհետև սրբերինն է պարգևը և Քո սիրո մեջ պարկեշտությամբ մնացածներինը: Եվ ես Քո այդ շնորհով ավարտեցի այն:

Եվ ապա խաչակնքելով ու ասելով՝ «Եղի՛ր ինձ հետ, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս», պառկեց փոսում, որտեղ և տարածեց իր հանդերձը:

Փրկական խաչի նշանը կնիք դրեց [իր] մարմնի և հոգու վրա, որով և Քրիստոս էր իր մեջ դրոշմվում, ինչպես որ ասաց. «Դո՛ւ եղիր ինձ հետ», այսինքն՝ Քո այդ զորությունը, Հիսո՛ւս Քրիստոս և Տե՛ր:
Այս բոլոր աղաչանքները մարմնի հսկումով կատարելուց հետո նա պառկեց՝ պատրաստ վախճանի, որպեսզի հոգին ավանդելուց հետո հարկ չլինի, որ մեկ ուրիշը թաղի մարմինը, ինչը որ աշակերտներն էլ կհաստատեն:

Եվ ասելով մեզ՝ «Խաղաղությո՛ւն ձեզ, եղբայրնե՛ր», մինչ մենք ուրախ էինք ու լալիս էինք, իր հոգին ավանդեց Տիրոջ ձեռքը:

.... Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ այս պատմությունը հասավ իր լրմանը. մարմինը բարձրացավ երկրից և չկա [այնտեղ], ինչպես որ մյուս առաքյալներինը կամ սրբերինն է, այլ միայն թափուր գերեզմանն էր և հանդերձը, որ տարածեց փոսի անկողնում: Իսկ թե այստեղ ինչու դա չի հիշատակվում, պետք է իմանալ Ավետարաններից. նրանք երկար ու ճշգրիտ պատմեցին Քրիստոսի չարչարանքների մասին, իսկ հարության վերաբերյալ խոսեցին համառոտ և համբարձման մասին էլ բնավ չջանացին գրել՝ բացի մեկից, ապավինելով մեր հավատին: Նույն հոգին էր նաև վարդապետների աշակերտների և նրանց վարքագիրների մոտ: Բայց մենք, ստույգ ուսանելով, հավատում ենք, որ դրանից հետո եկան բացեցին գերեզմանը և երանելու մարմինը չգտան այնտեղ, քանզի [Հովհաննես ավետարանիչը], հատուցելով այս բնության պարտքը, մահվան սոսկ համն առավ, ինչպես որ Տիրամայրը:
Բայց որ նա, ինչպես ասում են ոմանք, ապագայում գալու է Ենոքի ու Եղիայի հետ, մենք չենք սովորել սրբերից, ովքեր պատմեցին այս խորհուրդը: Եվ դարձյալ՝ Ենոքն ու Եղիան, քանի որ չեն մեռել մարմնով, գալու են, որպեսզի մեռնեն, քանզի Ադամից սերվածներիս համար անհնար է չճաշակել նրա դատապարտությունը: Մինչդեռ [Հովհաննեսն] ահավասիկ ճաշակեց՝ վախճանվելով ու հոգին ավանդելով, իսկ մեկ անգամ արդեն վախճանվածի համար երկրորդ մահ չկա, այլ մեռնելուց հետո նա դարձյալ մարմին հագավ: Թեև ասում ենք՝ [մարմին] հագավ, սակայն այս տարակուսելի խորհուրդը թողնում ենք Աստծո անհաս իմաստներին և հաստատում մեր ճշգրիտ [գիտեցածը]՝ այն, որ մարմինը չմնաց [մահվանից հետո]. իսկ թե ուր է, գիտե Աստված, Ով փոխադրեց: Նաև, եթե կամենան, սա հաստատելու համար կարելի է [վկայակոչել] Ավետարանը, որտեղ Հիսուս չասաց նրան, թե չի մեռնելու, այլ թե՝ «Ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ Ես գամ» [Հովհ. 21.23]: Այսինքն՝ Քրիստոս ոչ թե ասաց, թե Հովհաննեսը մահ չի ճաշակելու, որը նաև Ինքն էր ընդունելու, այլ թե՝ կամենում եմ, որ նա մեռնելուց հետո մշտնջենական անապականության մեջ մնա, ինչպես և մյուսներդ եք լինելու ձեր մարմինների ապականությունից հետո:


Աղբյուր՝ «Տեսութիւն աղօթից պատմութեան բանից Ննջման աստուածաբան աւետարանչին Յովհաննու՝ արարեալ Ներսեսի Լամբրոնացւոյ՝ արքեպիսկոպոսին Տարսոնի Կիլիկեցւոյ».
Կ. Պոլիս, 1736, էջ 135-137, 139-141, 149-156
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am