русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Նրա (Հովհաննես Գառնեցու) մասին շատ բաներ էին պատմում, բայց բոլորից շատ՝ մեր հարազատ և սքանչելի Վարդան վարդապետը, որի խոսքերն արժանահավատ են, քանզի նրանք սիրով կապված էին միմյանց: Թեև հեռավորության պատճառով մենք անձամբ չտեսանք նրան, սակայն, ի մխիթարություն մեզ, նա մի դեպք պատմեց նրա կյանքից, որն իր մասին ասել էր ինքը Հովհաննեսը.
«Գնացել էի Երուսաղեմ սուրբ քաղաքը՝ երկրպագելու տնօրինական վայրերին, և շատ օրեր մնացի այնտեղ՝ իջևանելով սուրբ Հակոբյանց վանքում: Եվ մի գիշեր ես արթնացա նախքան ազդարարի զանգը, որով բոլորին աղոթքի էր կանչում. և մինչ աղոթում էի եկեղեցում, Սուրբ Հակոբի վերակացու վարդապետը կանչեց ինձ ու ասաց. «Ե՛կ, զարմանալի բանե՛ր լսիր, որ պատմում է իմ երիտասարդ քահանան»: Եվ երբ գնացի նրա մոտ, կանչեց երեցին, որ տեսել էր զարմանալի տեսիլքը, և ասաց [նրան]. «Այժմ ասա, ինչ որ ինձ ես պատմել, որպեսզի սա էլ լսի»: Եվ երեցը սկսեց պատմել. «Մինչև ձեր՝ եկեղեցի գալը ես աղոթում էի վերնատանը, և հանկարծ Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ դրված է ամենասրբուհի Աստվածածնի պատկերի դիմաց, բարբառեց և ասաց. «Ուրա՛խ եղիր, բերկրյա՛լդ, Տերը քեզ հետ է: Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի Պտուղը» [Ղուկ. 1. 28, 42]: Նաև բոլոր սրբապատկերները սկսեցին նույնը բարբառել մինչև կեսգիշերային ժամը. «Ուրա՛խ եղիր, բերկրյա՛լդ, Տերը քեզ հետ է»: .... Եվ ես զարմանալով՝ փառք տվեցի Աստծուն և քննելով՝ գտա տոմարում, որ այդ օրը ապրիլ ամսվա 7-ն է: [Արդ,] այս տեսիլքը և հրաշքը վկայում են հայոց տոնի ճշմարիտ լինելու մասին, այն, որ սուրբ Կույսի ավետումը համարում ենք ապրիլի 7-ին և ոչ թե, ինչպես անմտորեն հակառակվում են այլազգիները և մանավանդ հույները, մարտի 25-ին»:
Սա պատմեց ճշմարտախոհ այրը հանուն ուղղափառ հավատի հաստատության:
Ահա սրա նման մեկ այլ պատմություն ևս, որ պատմել է սուրբ այր Հովհաննեսը.
«Ես գտնվում էի Հորդանան գետի մոտ՝ աղոթելով Տիրոջ մկրտության և սուրբ Հովհաննես Կարապետի վայրերում, երբ ինձ մոտեցան երեք տաճիկ այրեր և խնդրեցին մկրտվել: Իսկ ես հապաղում էի՝ [ասելով, թե] ուրիշ օր կամ էլ ուրիշի կողմից թող մկրտվեն, քանի որ նրանք բարբարոսի տեսք ունեին և կեղծավոր էին թվում: Իսկ նրանց միջից ավագը պատմեց ինձ և ասաց. «Մենք Պարսկաստանի Զանգիանա քաղաքից ենք՝ մուղրի կրոնից: Շինեցինք մի մեծ ու գեղեցիկ մինարեթ և պատրաստվեցինք նավակատիքին: Եվ ես բարձրացա գմբեթ, ըստ տաճկական կրոնի, ձայնելու անարժան [խոսքերը]: Եվ ահա տեսա արևելքում երկինքը բացված և այդ վայրը՝ լի անբավ լույսով, և մի ահեղ ու զարմանալի Թագավոր՝ նստած փառքի աթոռին, և նրա շուրջ՝ լուսեղենների բազմություն, որոնք օրհնում էին Նրան անճառելի ձայնով: Եվ գալիս էին Նրան երկրպագելու բոլոր քրիստոնյա ազգերը՝ յուրաքանչյուրն իր վարդապետով, որոնք զարդարված էին երևելի փառքով. և երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Վերջում եկավ մի ազգ, որ փառքով շատ առավել էր նախորդներից, իսկ նրա առաջնորդները՝ խիստ զարմանալի: Եվ երբ եկան ու երկրպագեցին Թագավորին, Նա աթոռից նրանց ընդառաջ ելավ ու համբուրեց նրանց՝ իրենց առաջնորդներով հանդերձ, և բոլոր ազգերից առավել մեծարեց: Եվ մինչ ես զարմանքից ապշած ու հիացած էի, ինձ մոտ ելավ իմ այս ավագ որդին և ասաց. «Ինչո՞ւ հապաղեցիր. չէ՞ որ ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Նա ևս նայեց արևելք ու տեսավ նույն տեսիլքը և ապշած մնաց: Եվ երբ շատ հապաղեցինք, ամբոխը դրանից [սկսեց] նեղվել: Ապա իմ այս կրտսեր որդին էլ բարձրացավ և մեղադրում էր մեզ դանդաղելու համար: Եվ քանի որ նրա գալուց տեսիլքն ավարտվել էր, նրան պատմեցինք մեր հապաղելու պատճառը և տեսիլքի բովանդակությունը: Եվ կամենում էինք իսկույն այդ բարձունքից քարոզել Քրիստոսին իբրև ճշմարիտ Աստծո և մեզ քրիստոնյա [վկայել]: Բայց նա արգելեց մեզ՝ ասելով. «Քանի որ այդպես է, իմաստությամբ վարվենք. եթե այժմ քարոզենք Քրիստոսին, տաճիկների ամբոխն իսկույն կսպանի մեզ, և կկոծկեն, թե իբր՝ իրենց հանցանքի համար սպանեցինք. և ո՞վ կիմանա մեր մասին: Ուստի գնանք տանք նրանց մեր պատրաստած կերակուրը և ապա գնանք Երուսաղեմ սուրբ քաղաքը և այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ՝ մկրտվելով ավազանում, և մանավանդ՝ այն քրիստոնյաների կողմից, որոնց մասին ասում եք, թե նրանց մեծ խնդությամբ ընդունեց Թագավորը, և տեսիլքից ձեզ հայտնի դարձավ, որ դա հայոց ազգն էր, որ վիճակ էր հասել Թադեոսին և Բարդուղիմեոսին և սուրբ Գրիգորին»:
Եվ մենք, ընդունելով նրա խոսքը, իջանք նրանց մոտ՝ ոչ ոքի ոչինչ չպատմելով: [Ապա] թողնելով մեր ամբողջ շարժական ու անշարժ գույքը՝ եկանք Երուսաղեմ և աղաչեցինք Աստծուն, որ մեզ հանդիպեցնի այն ազգին, որ փառավոր էր տեսիլքում: Եվ Աստված մեզ ցույց տվեց քեզ, և նույն նշանը տեսանք քեզ վրա: Արդ, աղաչում ենք քեզ, տո՛ւր մեզ Քրիստոսի կնիքը և մեզ քո Աստծո կատարյալ ծառանե՛րը դարձրու»:
Եվ ես, տեսնելով նրանց հոժարությունը և այն, որ Տիրոջից է այս կոչումը, մկրտեցի նրանց սուրբ Հորդանան գետում հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. և հաղորդեցի նրանց Աստծո Որդու պատվական մարմնին և արյանը: Ապա նրանք մեզ հրաժեշտ տվեցին և ելան քաղաքից՝ գնալու մեծ Հռոմ [քաղաքը]՝ տեսնելու սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների գերեզմանը՝ ի փառս Քրիստոսի»:


Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ ԾԵ, էջ 251-253 (վերախմբագրված տարբերակ).
© «Սովետական գրող», Երևան, 1982:




 
sacredtradition.am