русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Եվ այնպես պատահեց, որ քսանհինգ օր հետո մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկավ մեծ ուժով, որպեսզի քանդի եկեղեցու դռները. ուզում էր փորձել, թե գործն ինչ ընթացք կստանա: Իսկ սուրբ Ղևոնդ երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիվ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնվեց: Թեև լավ տեղյակ չէր բոլոր նախարարների մտադրություններին և ոչ էլ՝ մոգպետի ուժին ու զորությանը, ամենևին չսպասեց բոլոր եպիսկոպոսներին և նույնիսկ մի քիչ էլ չհամբերեց ու չներեց անօրեն իշխանին, այլ մեծ աղմուկ ու տագնապ առաջացրեց զորքերի և մոգերի մեջ: Որովհետև դագանակները ձեռքներն առած՝ մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք, պաշտամունքը վերսկսելով եկեղեցում, կիրակնօրյա կարգն էին կատարում՝ շարունակելով այն ամբողջ նույն կիրակի օրը:
Այս խռովահույզ տագնապից հետո Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմություն հասավ նույն տեղը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի՜ աղետալի իրարանցում ընկավ. ոմանք աղբյուրի պես հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից, ուրիշները, բարձր ճչալով, ասես երկինքն էին դողացնում, իսկ կեսն էլ, խիզախելով ու դեպի զենքը վազելով, նախընտրում էին մեռնել, քան ապրել: Իսկ սուրբ Եկեղեցու ուխտից ոմանք, Ավետարանը ձեռքներն առած, աղոթքներով Աստված էին կանչում: Ուրիշներն էլ փափագում էին, որ երկիրը պատռվի, որպեսզի իրենց համար գերեզման դառնա: Եվ այսպես մեծ սարսափ էին գցում մոգպետի վրա: Սա ստեպ-ստեպ աղաչում էր իր օգնականներին, որ հնար գտնեն՝ իրեն մահից փրկելու և ողջ-առողջ նորից արքունիք հասցնելու:
Իսկ այն գործի մասին, որի համար եկել էր, ստիպում էր նրանց և ասում. «Թողեք գրեմ և ցույց տամ մեծ թագավորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկություններից, քանզի եթե աստվածներն իրենք էլ մեզ օգնության գան, հնարավոր չէ, որ Հայաստանում հաստատություն գտնի մոգական կրոնը, ինչպես որ փորձեցի Եկեղեցու ուխտի միաբանությունը: Որովհետև եթե այս աշխարհի զորքն էլ մոգեր լինեին, նրանք ամենևին չէին խնայի և սրանց էլ կսատկեցնեին՝ ոչ միայն դրսից եկածներին, այլև իրենց եղբայրներին, որդիներին և բոլոր մերձավորներին, ինչպես նաև հենց իրենց: Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկյուղ կրում և ո՛չ հարստությունը բանի տեղ դնում, և վերջապես, որ բոլոր չարիքներից ամենից վատթարն է, մահը գերադասում են կյանքից, ո՞վ է, որ կարող է նրանց դիմադրել»: ....
Իսկ նրանք, ովքեր եկել էին եկեղեցու սուրբ գանձերը կողոպտելու համար, իրենց անձերն ու ավարը ակամա դրեցին սուրբ եպիսկոպոսների և ամբողջ զորքի առաջ, և թագավորի հրամանը ջնջվեց, ոչնչացավ: Եվ Աստծո զորությամբ հաջողություն գտնելով՝ տղամարդիկ ու կանայք և ամբողջ ռամիկ բազմությունը աղաղակում և ասում էին գոհանալով. «Պատրաստ ենք հալածվել ու մեռնել և ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրելու այն սուրբ եկեղեցիների համար, որ ավանդեցին մեզ մեր նախահայրերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան զորությամբ, որով նորից ծնվեցինք մի հավատի հույսով՝ մկրտվելով Հիսուս Քրիստոսի անունով. նույն նմանությամբ կամենում ենք չարչարանքներով և արյունով նորոգել մեր անձերը: Որովհետև մեզ հայր ենք ճանաչում սուրբ ավետարանը և մայր՝ Առաքելական Կաթողիկե Եկեղեցին. թող ոչ ոք, իբրև չար անջրպետ մեջ ընկնելով, մեզ սրանից չբաժանի»: ....
Այս և սրանից էլ ավելին խոսելով և իրենց ու միմյանց մխիթարելով՝ զինվորները մի անգամ էլ պատրաստեցին իրենց զենքերը, և աղոթավորները շարունակում էին իրենց աղոթքները, և պահեցողները ճգնում էին իրենց պահքի մեջ: Պաշտոնյաների ձայները գիշեր-ցերեկ անպակաս էին սուրբ սաղմոսները կարդալու մեջ. աստվածային Կտակարանների ընթերցումը երբեք չէր դադարում ոչ մի ժամ, այդպես էլ՝ մեկնիչների երկնավոր վարդապետությամբ մխիթարելը:
Այն ժամանակ նորից հարձակվեցին այն բերդերի և ավանների վրա, որ երկրի զանազան ամուր տեղերում գրավել էին պարսիկները, կործանեցին, քանդեցին նրանց բնակությունները: ....
Իսկ ովքեր դեպի մեծ ամրոցներն էին դիմում, երեսները խաչակնքելով՝ հարձակվում էին զորքի վրա. այդպիսով երկու մեծ բերդերի պարիսպներ, դեռ ոչ ոք չմոտեցած, կործանվեցին, ընկան, այնպես որ երկրի բոլոր բնակիչները, այդ մեծ հրաշքից զարհուրած, իրենք իրենց ձեռքով այրում էին կրակատները, ուրանալով մոգության կրոնը՝ հավատում էին սուրբ ավետարանին: ....
Եվ մինչ երանելի Թեոդոսը hարցուփորձ էր անում ամբողջ սինկղիտոսին և կամենում էր գործի համար մի հնար գտնել, խաղաղությամբ և մեծ հոժարությամբ հոգ էր տանում, որ Արևելքի Եկեղեցիները չհափշտակվեն անօրեն հեթանոսների կողմից, այդ նույն ժամանակ շուտով հասավ նրա կյանքի վախճանը, և օգնության գործը չարաչար խափանվեց:
Եվ նրա փոխարեն թագավորեց Մարկիանոս կայսրը. իր խրատատու վատթար ծառաների շնորհիվ (այն է՝ Անատոլ սպարապետի և Եղփարիոս ասորու, երկուսն էլ՝ անարգ ու վատթար, միևնույն ժամանակ և անաստված մարդիկ) նրանց կողմն անցնելով՝ թագավորը չկամեցավ ուշադրություն դարձնել hայերի միաբան ուխտին, որ իրենց ամբողջ ուժով ընդդիմացել էին հեթանոսների չարությանը: Իսկ այս անարի մարդն ավելի լավ էր համարում իր դաշինքը պահել հեթանոսների հետ մարմնական խաղաղության համար, քան թե քրիստոնեության ուխտին պատերազմակից լինել: Այդ պատճառով էլ շտապեց, դեսպաններ ուղարկեց պարսից թագավորի մոտ՝ նույն Եղփարիոսին, և հաստատուն դաշն կնքեց նրա հետ՝ օգնություն ցույց չտալ հայոց զորքին ո՛չ զորքով և ո՛չ էլ զենքով ու ամեն տեսակ օժանդակությամբ:
Եվ երբ սա այսպես կատարվեց վերջացավ, և նրանց հույսը կտրվեց մարդկային օգնությունից, դարձյալ սուրբ եպիսկոպոսները սկսեցին քաջալերել իրենց և հայոց զորքին: Թեև տեսնում էին իրենց սակավությունն ու երկու թագավորների միաբանությունը, բայց և այնպես ամենևին չէին վհատվում ու դողում, այլ նախկին ուխտադրության համաձայն խիզախում էին և ասում. «Պատրաստ ենք սպանելու և մեռնելու, Աստծո համար հեշտ է քիչ մարդկանցով շատերի գործ կատարել և անարգների միջոցով՝ մեծամեծ բաներ անել»:
Երբ Աստծո երկյուղածներն այս ամեն հաջողություններն ունեցան, բոլոր եպիսկոպոսներն ու երեցները հրաման արձակեցին ժողովրդին՝ ամբողջ քաղոց ամիսը պահքով ու աղոթքով խնդրվածք անել Աստծուն և պատերազմների հաղթության տոնը խառնել Քրիստոսի Հայտնության սուրբ տոնին, որպեսզի այս մեծ հիշատակը անխափան մնա աստվածային անանց տոնի հետ:
Եվ Աստծո այս բոլոր այցելությունները, որոնք մեծապես երևացին Հայոց աշխարհի վրա, սուրբ եպիսկոպոսները գրեցին և ուղարկեցին Հույների երկիրը՝ մեծ քաղաքը՝ Եկեղեցու սուրբ ուխտին, որպեսզի նրանք էլ աղոթք անեն և Աստծուց խնդրեն, որ ինչպես սկսել ենք, այնպես էլ ավարտենք:


Աղբյուր՝ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին,
թարգ.՝ Երվանդ Տեր-Մինասյանի, գլուխ երրորդ, էջ 40-41, 45, 50-51, 52, 54-55, 60
© «Հայաստան», Երևան, 1994




 
sacredtradition.am