русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





214 Այն ժամանակ Աստծուց տեսիլք երևաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովիդուխտ: Արդ, եկավ պատմեց մարդկանց իր տեսիլքը՝ ասելով. «Ինձ տեսիլք երևաց այս գիշեր. մի մարդ՝ լույսի նմանությամբ, եկավ պատմեց ինձ, թե ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե [մարդ] չուղարկեք Արտաշատ քաղաքը՝ այնտեղից բերելու կապյալ Գրիգորին: Նա գալով՝ կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը»:
215 Երբ մարդիկ լսեցին, սկսեցին ծիծաղել նրա խոսքերի վրա: Խոսեցին նրա հետ ու ասացին. «Ուրեմն դու էլ մոլեգնեցիր և դիվահար եղար: Ինչպե՞ս է, որ ահա տասնհինգ տարի նրան գցել են սոսկալի Խոր Վիրապը, և դու ասում ես, թե կենդանի է: Որտե՞ղ են նրա ոսկորները. նույն օրն իսկ, երբ նրան այնտեղ իջեցրին, օձերի հենց տեսքից նույն ժամին մեռած կլինի»:
216 Սակայն նույն տեսիլքը դարձյալ երևաց կնոջը հինգ անգամ և սպառնալիքով կրկնեց, որ եթե տեսիլքը շուտ-շուտ չպատմի, մեծամեծ տանջանքներ կկրի, և մարդկանց ու թագավորի հարվածները առավել ևս կսաստկանան մահվամբ ու պես-պես տանջանքներով: Այդ ժամանակ Խոսրովիդուխտը գնաց և մեծ երկյուղով ու զգուշությամբ պատմեց հրեշտակի խոսքերը:
217 Իսկ նրանք շուտափույթ այնտեղ ուղարկեցին մի ավագ նախարարի, որի անունն էր Օտա: Սա գնաց Արտաշատ քաղաքը՝ նրան վիրապի խոր բանտից հանելու: Երբ Օտան եկավ հասավ Արտաշատ քաղաքը, քաղաքացիք նրան ընդառաջ ելան՝ գալու պատճառը հարցնելու: Ասաց նրանց, թե՝ «Կապյալ Գրիգորին տանելու համար եմ եկել»: Նրանք բոլորը զարմացած ասացին. «Ո՞վ գիտե՝ ո՞ղջ է, քանզի ահա շատ տարիներ են, որ նրան այնտեղ են գցել»: Իսկ նա պատմեց տեսիլքի դեպքերը և ամեն ինչ, որ եղել էր:
218 Եվ եկան բերեցին երկայն ու հաստ պարաններ ու իրար կապելով՝ իջեցրին ներքև: Մեծ ձայնով աղաղակեց Օտա նախարարը և ասաց. «Գրիգո՛ր, ուր որ ես, դո՛ւրս եկ, քանզի քո Տեր Աստվածը, որին պաշտում էիր, հրամայեց հանել քեզ այդտեղից»: Սա անմիջապես ոտքի կանգնեց, իսկույն շարժեց պարանը և ամուր բռնեց:
219 Իսկ սրանք իմանալով՝ քաշեցին, վեր հանեցին նրան և տեսան, որ նրա մարմինը թխացել էր, ածխի նման սևացել: Իսկույն հանդերձներ մատուցելով՝ հագցրին նրան և Արտաշատ քաղաքից խնդությամբ առան գնացին Վաղարշապատ քաղաքը: Այն ժամանակ սարսափելի տագնապալի ցավերից թագավորը, դևի կողմից տարվելով, ելավ խոզերի երամից ու գնաց նրան ընդառաջ մերկ, խայտառակ [վիճակում]: Իսկ նախարարները քաղաքից դուրս նրանց էին սպասում:
220 Երբ հեռվից տեսան նրանց՝ Գրիգորին Օտայի հետ մեկտեղ և այլ բազմաթիվ մարդկանց, որոնք նրանց հետ գալիս էին Արտաշատ քաղաքից, ընդառաջ շարժվելով, մոլեգնելով և իրենց ուտելով դիվահարվում էին ու փրփրում նրա առջև:
221 Իսկ նա, անմիջապես ծնկի գալով, աղոթեց, և նրանք իսկույն զգաստացան: Ապա հրամայեց հանդերձներ գցել նրանց վրա, որ ծածկեն իրենց ամոթը: Թագավորն ու նախարարները մոտենալով՝ բռնել էին սուրբ Գրիգորի ոտքերից ու ասում էին. «Խնդրում ենք քեզնից, ների՛ր մեր հանցանքները, որ քո նկատմամբ գործել ենք»:
222 Իսկ նա մոտենալով՝ գետնից բարձրացրեց նրանց ու ասաց. «Ես մարդ եմ ձեզ նման և ձեզ նման մարմին ունեմ, իսկ դուք պետք է ճանաչեք ձեր Արարչին, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը, արեգակը, լուսինն ու աստղերը, ծովն ու ցամաքը, և Նա կարող է ձեզ բժշկել: ....
241 Միայն թե մաքրված լինեք ակամա տգիտության մեղքերից, քարապաշտությունից ու փայտապաշտությունից և Աստծո անճառ բարիքները կարողանաք ձեր անձի վրա ընդունել: Իսկ Աստծո սուրբ նահատակները, որոնց դուք չարչարեցիք, կարող են և ձեզ համար բարեխոսություն անել: Մեր խոսքերը, ճառերը, ջանքն ու վաստակը ձեզ օգուտ կսերմանեն, որ դուք բարեկեցիկ, երկարակյաց կյանք վայելեք երկրի վրա, իսկ երկնքում ձեզ ժառանգորդ կդարձնի հանդերձյալ կյանքին:
242 Իսկ եթե չկամենաք լսել կենաց խոսքի քարոզը, այստեղ վրեժի չարաչար հարվածներ խփելով՝ կկոտորի ձեզ, օտար թշնամիների դատաստանին կհանձնի ու միանգամայն վրեժ լուծելով՝ մահվան կմատնի ձեզ»:
243 ԻԲ. Երանելի Գրիգորը երբ այս ամենը խոսեց, բոլորը, իրենց ձեռքերը օձիքին տանելով, պատռեցին պատմուճանները: Թագավորն ու նախարարները և մարդկանց այլ բազմություն, գետնին ընկնելով, մոխրի մեջ թավալվում էին ու միաբերան ասում. «Արդյոք կարո՞ղ ենք Աստծուց թողություն հուսալ, քանզի կորած էինք մեր տգիտության մեջ ու խավար ճանապարհներում: Թողություն կգտնե՞ն մեր բազմաթիվ մեղքերը»:
244 Պատասխան տվեց Գրիգորը և ասաց. «Մարդասեր է Տերը, համբերող ու բազումողորմ, գթացող է նրանց նկատմամբ, որոնք կդիմեն Նրան, և եթե Իրենից խնդրեն, կների նրանց»:
245 Իսկ նրանք ասում էին. «Ծանոթացրո՛ւ մեզ և հաստատի՛ր մեր միտքը, որպեսզի կարողանանք խնդրել [տեսնելու] երեսը մեր Արարչի, Որին չէինք ճանաչում. արդյոք կհամաձայնի՞, կընդունի՞ մեր ապաշխարությունը: Դեռ կա՞ դարձի տեղ, կամ արդյոք կտրված չէ՞ մեր կյանքի հույսը Նրանից: Կամ դու արդյոք չե՞ս հիշի քեզ հասցրած մեր չարիքները, կտա՞ս մեզ ուղիղ վարդապետությունը, ոխ չե՞ս պահի մեր նկատմամբ՝ չարասրտությամբ նայելով մեզ, և չե՞ս շեղի մեզ ուղիղ ճանապարհից»:
246 Մարդիկ միասին աղաղակ բարձրացրին ու լաց եղան թագավորի հետ մեկտեղ, բոլորն ընկան և թավալվում էին նրա առջև՝ չկարողանալով մի քիչ հեռանալ նրանից դիվական տանջանքների անտանելի հարվածների սաստկության պատճառով: Քանզի երբ մի քիչ հեռանում էին նրանից, դևերը, իսկույն վրա հասնելով, կատաղեցնում էին՝ ստիպելով ատամներով իրենց մարմիններն ուտել:
247 Արդ, սուրբ Գրիգորը երբ լսեց այս բոլոր խոսքերը, որ նրա առջև խոսեցին, արտասուք թափելով ասաց նրանց. «Դուք գիտեք այն բոլոր չարիքները, որ ինձ հասցրիք: Ինչպե՞ս կարող էր մարդ տոկալ այնչափ չարչարանքներին, կամ որևէ հնար կա՞ր նույնիսկ մի ժամ դիմանալու. մարդ մեկ օձի լոկ տեսքից հեռու է փախչում, թող թե տասնհինգ տարի մնալ օձերի բազմության մեջ և ողջ փրկվել, տոկալ և շարունակ բնակվել նրանց մեջ:
248 Նախ այս բանում տեսեք Արարչի զորությունը, Որն ամեն ինչ ստեղծել է ըստ Իր կամքի, և երբ կամենա, կարող է ամեն մեկի բնույթը փոխել և նույնիսկ այն վնասակար թունավոր գազաններին, որոնք սարսափելի հորի մեջ էին, քաղցրացրեց անարժանիս՝ Իր ծառայի նկատմամբ: Թեպետ և մենք անարժան էինք, սակայն ձեր օգտի համար պահեց մեզ և ցույց տվեց Իր հրաշքների զորությունը: Քանզի մեզ պահեց, որպեսզի ձեր մշակության գործին մոտենալով և ձեզ օգուտ բերելով՝ Աստծո մարդասիրությունը մեր միջոցով ձեր նկատմամբ կատարվի»:


Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983




 
sacredtradition.am