русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Աբգարի իշխանների առաքումը Սաբինոսի մոտ, որի ժամանակ նրանք տեսնում են մեր Փրկիչ Քրիստոսին, ինչն առիթ եղավ Աբգարի հավատալուն

Այս ժամանակները փյունիկեցիների, պաղեստինցիների, ասորիների և Միջագետքի վրա կայսեր հազարապետ նշանակվեց Մարինոսը՝ Ստորգեի որդին: Աբգարն իր գլխավորներից երկուսին, այսինքն՝ Աղձնիքի բդեշխ Մար Իհաբին և Ապահունիների տոհմի նահապետ Շամշագրամին, և իր հավատարիմ Անանին ուղարկեց նրա մոտ՝ Բեթքուբին քաղաք՝ բացատրելու համար իր արևելք գնալու պատճառը, ցույց տալու Արտաշեսի և եղբայրների մեջ կնքված դաշինքի թուղթը և նրա օգնությունն ու պաշտպանությունը խնդրելու: Նրանք գալով՝ գտան նրան Ելևթերոպոլսում: Նա սիրով և պատվով ընդունեց նրանց և Աբգարին պատասխանեց, որ [արևելք գնալու] առիթով կայսրից չկասկածի, միայն թե հոգ տանի հարկերը լիովին վճարելու:
Նրանք այնտեղից վերադառնալիս մտան Երուսաղեմ՝ մեր Փրկիչ Քրիստոսին տեսնելու համար, Որի սքանչելագործությունների համբավը լսել էին, և իրենք էլ ականատես դառնալով՝ [վերադարձան և] պատմեցին Աբգարին: Աբգարը զարմանալով՝ ստուգիվ հավատաց, որ Նա, արդարև, Աստծո Որդի է. նա ասաց. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ՝ Աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներին հարություն տալ, այլ միայն՝ Աստված»: Եվ որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով, որոնց նա տիրացել էր Պարսից աշխարհում յոթ տարի առաջ, և մարդկանցից բժշկություն գտնելու հնար չէր եղել, ուստի [Քրիստոսին] աղաչանքի թուղթ ուղարկեց, որ գա և իր ցավերը բժշկի, հետևյալ բովանդակությամբ.


Աբգարի թուղթը Փրկչին

«Աբգար Արշամի, աշխարհի իշխան, բարերար և Փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմացիների աշխարհում երևացիր, ողջո՛ւյն:
Լսել եմ Քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի և արմատների, քանզի, ինչպես ասում են, Դու կույրերին տեսնել ես տալիս, կաղերին քայլեցնում ես, բորոտներին մաքրում ես, չար ոգիներին ու դևերին հանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, նաև մեռածներին կենդանացնում ես: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրեցի այս երկուսից մեկը. կա՛մ որ Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես ու անում ես այս բաները, կա՛մ Աստծո Որդի կլինես, որ այդ անում ես: Այս պատճառով Քեզ գրեցի՝ աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունները: Նաև լսեցի, թե հրեաները Քեզնից տրտնջում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

Թուղթը տանողները նրան պատահեցին Երուսաղեմում: Այս բանը վկայում է և Ավետարանի խոսքը, թե՝ «Կային հեթանոսներից ոմանք, որ եկել էին նրա մոտ»: Այս պատճառով լսողները չհամարձակվեցին ասել Հիսուսին, այլ ասացին Փիլիպպոսին և Անդրեասին, և նրանք ասացին Հիսուսին: Իսկ մեր Փրկիչը հանձն չառավ Ինքը գնալ այն ժամանակ, երբ Աբգարն Իրեն կանչում էր, այլ նրան արժանացրեց թղթի, որ այս բովանդակությունն ունի.


Աբգարի թղթի պատասխանը, որ գրեց Թովմաս առաքյալը Փրկչի հրամանով

«Երանի՜ նրան, ով Ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, քանզի Իմ մասին այսպես է գրված, թե որոնք Ինձ տեսնում են, Ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն: Իսկ որ դու Ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, Ես այստեղ պետք է կատարեմ այն ամենը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կատարեմ, կհամբառնամ Նրա մոտ, որ Ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ Իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին»:
Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ՝ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսացիների քաղաքում:


Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ՝ Ս. Մալխասյանցի. գիրք Բ, գլուխ Լ, ԼԱ, ԼԲ, էջ 95-97
© «Հայաստան», Երևան, 1990




 
sacredtradition.am