русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Անօրեն ոստիկանը, մնալով ու Երնջակ ամրոցի շուրջ կռվելով, այնտեղից չէր հեռանում, մինչև որ գաղտնաբար չխլեր ու չհափշտակեր այն ամրոցը։ Այնտեղ բնակվողներից շատերի համար կյանքի կորստյան դուռ էր բացում և նրանցից շատերին կերակուր էր դարձնում բազմախողխող սրին, իսկ ուրիշներին էլ՝ իրենց իմացած սոդոմական չար տանջանքներով գերության քշում։ Եվ կանանց մեջ հռչակավորներին ու երանելիներին՝ Սյունյաց Սմբատ իշխանի բարեպաշտ ու խելացի մորը, Սմբատի բարեպաշտ կնոջը իր սանի ու որդյակի հետ և նրա եղբայր Սահակի՝ Սյունյաց տիրոջ կնոջը, գերի վերցնելով այն ամրոցից, որպես վտարանդի պահում են Դվին քաղաքում մեծ նեղության ու տառապանքի մեջ, որպեսզի չերևար, թե նրանցից ով էր տիկինը, ով՝ աղախինը։ Եվ ում մինչ այդ շոյել ու փայփայել էին իրենց գահավորակների վրա, այժմ նրանք իրենց մատներով էին վաստակում ու ապրուստի կարիքները հոգում, քանի որ խլեցին նրանց գանձերը և թալանեցին նրանց տների զարդերն ու ունեցվածքը։ Եվ արքունական ապարանքում հաճախակի լսվում էին նրանց լացուկոծը, ողբը, աղմուկն ու ճիչը։ Իսկ երբ այդ աղետի գույժը հասնում է բարյացապարտ Սմբատ իշխանի և նրա եղբայր Սահակի ականջին՝ մեկին՝ Վասպուրականի կողմերում, իսկ մյուսին՝ Գուգարքի, թեև նրանք արիաբար մի զինվորական կարգի մեջ էին մտնում՝ թշնամիների վրա հարձակվելու և տնեցիներին գրավով ազատելու համար, սակայն չեն կարողանում անմիջապես զորք կազմել ու հեռաստանից շտապել գործը գլուխ բերելու, մինչև որ ամուր բանտ գցելով՝ ապահովում էին նրանց պահպանությունը։ Հետո այնտեղ մեծ տիկինը՝ Սմբատի մայրը, և նրա իշխան որդյակը վախճանվեցին ու թաղվեցին միասին Դվին մայրաքաղաքի եկեղեցու դռան մոտ։
Իսկ նրանց երկուսի կանանց վերցնելով՝ տարան Ատրպատականի պարսկական մասը և փակեցին իրենց անառիկ բանտերում։ Իսկ շատ բան կատարածն ու հաջողակը, մարտական գործի մեջ վարժն ու փորձվածը՝ Սմբատ արքայի որդի Աշոտը, հալածանքների ժամանակ ուժեղ կռվելով, ցույց էր տալիս նահատակության [արժանի] բազմաթիվ քաջագործություններ և արիությամբ գերազանցում էր բոլոր նրանց, ովքեր կյանքով ու տարիքով իրեն հավասար էին։ Նախքան իր հոր նահատակությամբ վախճանվելը նա, գրեթե օդում սլացող սավառնաթև արծվի նման սրընթաց արշավելով, խոյանում էր գիշատիչ այլազգիների հետևից, որոնք ասպատակել էին մեր երկիրը։ Եվ կարճ ժամանակվա ընթացքում նա կարողանում է առհասարակ գրավել ու նվաճել իր հոր տերության բոլոր այն ամրոցները, որ խլել էր ոստիկանը։ Իսկ այնտեղ եթե սարակինոսներից պահակներ էր գտնում, սրով սպանում էր։ Պատերով, պահակներով ու ապրուստի միջոցներով ամրացնելով ամրոցները՝ ինքն ընկնում էր թշնամիների հետևից, որտեղ էլ որ իսմայելյան ասպատակներն ու ավազակները գտնվեին։ Եվ իր հարազատ եղբայր Աևբասի հետ ամենուրեք և ամեն ինչով աներկյուղաբար գրեթե եղիական պատերազմ էր մղում հակառակորդների դեմ։ Եվ ապա իր միտքը ղեկավար դարձնելով՝ նայում էր առ Աստված։ Եվ հարձակվելով իսմայելյան զորքի վրա, որ նստում էր Բագրավանդ գավառում, նրանց բոլորին սրո ճարակ էր տալիս։ Բռնելով նրանց գլխավոր երեցին՝ հրամայում է տիկ հանել և կախել ամրոցի պարսպից, որպեսզի բոլորը տեսնեն ու ահաբեկվեն։ Իսկ ինքը, գնալով Շիրակ գավառը և հարձակվելով այն զորքի վրա, որ բուն էր դրել ու տեղավորվել այնտեղ, նրանց ևս սրի է քաշում, իսկ մնացածներին հալածում է։ Այնտեղից վերադառնալով՝ օդասլացի նման չվում գնում է Գուգարքի կողմերը և գրավելով այն ու իր տերության ամրոցները՝ գցում է իր հպատակության տակ։ Այնտեղից հանկարծակի մեծ արագությամբ հասնում է հագարացիների զորքի վրա, որ գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Տփխիսում։ Եվ այնտեղ ոմանց սրո ճարակ է տալիս, իսկ պատվական մարդկանցից ոմանց բռնելով՝ շղթայակապ պահում է բանտում, որպեսզի գրավաթափ անելով՝ նրանց փոխանակի այն քրիստոնյաների հետ, որոնք բռնված էին չար ոստիկանի ձեռքով։ Եվ ապա վերցնելով շատ առ ու ավար՝ այնտեղից վերադառնում է դեպի Տաշիրքի գավառը։ Եվ, լսելով, որ իսմայելյան զորքը թաքնվել, նստել ու դադար է առել Աղստևի ապահով ու խոր ձորերում, նա այնուհետև, իր զորքից ընտրելով մոտավորապես երկու հարյուր մարդու, գնում հարձակվում է հագարացու զորքի վրա, մեծ կռիվ տալիս, նրանց բոլորին սրի քաշում և առ ու ավարով վերադառնում է դեպի իր բանակը։ Եվ իսկույն չվում գնում է իրեն միշտ սիրելի իշխան Գուրգենի մոտ և այնտեղ միասին խելացիորեն հոգալով բոլորի կարիքները՝ անցնում գնում է Արշարունյաց ամրոցների կողմերը։ Այնուհետև այն ապականողներն այլևս չհարձակվեցին նրա տերության վրա։
Երբ այս բանը տեսան վրաց թագավորն ու իր զորքը, թե Տերը այցելեց նրան, պաշտպանեց ու հաջողություն բերեց բարի գործերի մեջ, դրանից հետո վարվելով հարթ ու հավասար կերպով, մի կամքով ու մի մտքով, թագադրելով նրան՝ թագավոր են կարգում իր հոր փոխարեն։ Նրան ինքնակալի աստիճան են տալիս ու նրա ապագան հանձնում ամենակալ Աստծուն։


Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 243-247
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996




 
sacredtradition.am