русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Այդ ժամանակ գլխավոր ու գահերեց իշխան Գագիկ Արծրունին, աղերսանքով դիմելով Սմբատ արքային, խորհում էր իրեն վերադարձնել Նախջավան քաղաքը, որպես թե, իրենց պապից ու հորից սկսած, այն իրենց տոհմին ու ցեղին է պատկանել, իսկ նա նվաճել է այն։ Եվ քաղաքից զրկվելու պատճառը նա իրեն էր համարում։ Իսկ արքան, քանի որ Սիսականի իշխան Սմբատին նախապես տվել էր պարգևներ, որպեսզի իրեն դուրս բերեր սնապարծ գոռոզությունից և մտերմական սպասավորությամբ կատարեր նրա բոլոր ծառայությունները, չկամեցավ իշխանի ձեռքից խլել իր գրությունը և նրա ընծաներն ու մեծարանքը անարգանք ու արհամարհանք դարձնել։ Դրանից է՛լ ավելի դժկամելով՝ Գագիկ իշխանը խարդախությամբ չարախոսում էր արքայի մոտ։ Եվ ապա շատ նվերներ, ընծաներ ու պարգևներ պատրաստելով՝ նա շարժվում գնում է Պարսկաստան՝ Յուսուֆ ոստիկանի մոտ։ Եվ նրան մատուցելով իր խորհրդավոր ընծաները՝ նա իր անիրավ ամբաստանության խոսքն էր բարձրաձայն զորացնում արքայի մասին։ Իսկ նա (ոստիկանը), սիրով ընդունելով, նրան տալիս էր արքունական թագ, պատիվ ու պարգևներ՝ աշխատելով քակտել նրանց միաբանությունը, որպեսզի դրանից հետո ինքը հեշտությամբ խաբի նրանցից յուրաքանչյուրին։ Սակայն սողունների նման թաքուն սողոսկելով ժայռերի մեջ՝ նա ժամանակավորապես չէր զգացնում կատարված իրողությունը։ Բայց երբ իր տերության երկիրը եկավ թագավոր ձևացած Գագիկ իշխանը, նա առհասարակ քիչ տրտմություն ու խառնակություն չպատճառեց: Այնտեղ տեղյակ են դառնում ոստիկանի խավարասեր մտադրությանը, որը պատրաստվել էր բացել կորստյան այն դուռը, որ Աստծուց բացի ոչ ոք չէր կարող փակել: ....
Գալիս, նրա մոտ է հասնում հայոց Գուրգեն մարզպանը՝ թագավոր դարձած Գագիկի եղբայրը՝ անվարժ ու անփորձ մտքով համոզելու ոստիկանին մեր աշխարհը գալու և գնալու վերաբերյալ։ Եվ ապա ճշգրտորեն չափելով իր երկրպագությունը նրա նկատմամբ և նրանից ստանալով պայմանավորված պարտքն ու պատիվը՝ նա վերադառնում է այնտեղից՝ ոստիկանի կողմից հրավիրակ ուղարկելով իր եղբոր մոտ՝ նրան ներկայանալու համար։ Մի քանի ամիս անց գալիս հասնում է Գագիկ թագավորը՝ խոստման համաձայն գործը կատարած և ըստ թափած ջանքերի վճարելով ընտանեկան տուրքն ու գանձարաններից նրան ընծայաբերելով նվերներ։ Նրանց բոլորի նպատակը նույնն էր՝ ճանապարհ բացել ու հարթել դեպի Հայաստան և առհասարակ իրենց վրեժը լուծել Սմբատ արքայից։ Նրանք չիմացան, թե հրդեհված հուրը որ կողմում կարող է բռնկվող նյութ գտնել՝ անաչառորեն այրելու և ապականելու համար։ Եվ ապա նրա կողմից կրկին թագով պսակվելով և արժանանալով բարձր պատվի՝ նա վերադառնում է, որպեսզի նախապատրաստվի ոստիկանին առաջնորդել Հայաստան։ ....
Մեր անօրինության պատճառով Տիրոջ խնամածությունն անտեսեց մեզ, և մեր գործերի սևաթույր տխրությունից ճշմարիտ Արեգակը խեթ նայեց մեզ։ Եվ մենք ընկանք խստասիրտ երկրորդ փարավոնի ու նրա վերակացուների ձեռքը, որոնք, լծից ավելի ծանր մեզ վրա դնելով կավագործության ու աղյուսագործության վերքերը և անհամար հարված հարվածի հետևից հասցնելով, կործանեցին մեզ. քանզի մրրիկի նման մեզ վրա փչելով իսմայելյան մահառիթ, դառնաշունչ քամին և պտուտակաձև փոշու նման ցրելով՝ մեզ դուրս քշեց մեր բնակավայրերից: ....
Իրավացիորեն մեզ վրա բխեց այսպիսի մահաշշուկ դառը հոտը, որովհետև ինչով մեծարվեցինք ու վայելեցինք Աստծո կամքի քաղցր օրհնությունը, Նրան ըստ արժանվույն չճանաչեցինք, Որից բարիք քաղեցինք, բայց չգոհացանք մխիթարություն տվողից, որով և Նա պարտքն էր պահանջում։ Եվ դրա համար նրանցով խրատվեցինք, և ապա մեր մեղքերը յոթապատիկ թափվեցին մեր ծոցը: ....
Եվ օտարներից առավել տան բնակիչների կողմից բուսավ դառնության արմատը, քանզի սյուներ համարվածները ապստամբեցին Տիրոջ դեմ և իրենց լեզուները զինելով նանրությամբ ու անիրավությամբ՝ մեր իշխանների առաջ խոսեցին թյուր ու խոտոր բաներ: Խաբեբա ու ստախոս մարդիկ փոխարինեցին արդար ու ճշտախոս մարդկանց։ Տիրոջ հոտի արդար հովիվներն անարգվեցին մեր զորավարների ու գլխավոր իշխանների առջև։ Իրենց գայթակղության պատճառով շատ հովիվներ ունեցան։ Եվ այդ պատճառով նախատինք ստացանք ստախոս ու անզգամ մարդկանց կողմից։ Ծաղրի առարկա դարձանք այն ազգերի կողմից, որոնք մեր շուրջ էին, և հոտերով, հովիվների հետ միասին, հափշտակվեցինք դաժան ապստամբների կողմից՝ գերության քշվելով ու վաճառքի հանվելով։ .... Նրանք, ովքեր երբեմն ավելի բարձր աթոռների էին նստում և իշխանական բնակարաններում երկրից վեր բարձրանալով՝ հպարտանում էին, ահա այժմ խաբեբաները բռնվեցին ու մահապարտության տույժի ենթարկվեցին ոստիկանի կողմից։ Քանի որ ոմանց բանտ բերելով՝ տակավին պատժում էր սրով, սովով ու ծեծով, իսկ ոմանց էլ, որոնք տեսնողներին իրենից ավելի պատվավոր էին թվում, ծածուկ դատապարտում էր մահվան։ ....
Իսմայելյան ավազակները, ինչպես հրդեհը անտառներում ու շամբերում, այդպես սփռելով բոցի նյութը, տարածեցին մեր ժողովրդի մեջ։ Եվ ամեն մեկն ընկավ ցավի, իսկ ամեն սիրտ՝ տրտմության մեջ։
Գագիկ թագավորն ու նրա եղբայր Գուրգենը երբ այս տեսան, այդ ամբողջի մասին մտածեցին, թե իրենց մեղքով ու առաջնորդելու պատճառով այս չար ամպրոպն ու դժնդակ ոճիրները լցվեցին Աստծո հավատացյալ ժողովրդի և Քրիստոսի եկեղեցիների շուրջ։ Նրանք նաև կասկածում էին, որ իրենց կարող են խարդավանքով սպանել, և վախենալով բռնակալի երկյուղից, ասես աստվածային երկյուղից իրենց կշտամբելով ու հանդիմանելով, զղջացին իրենց սրտում, ապաշխարական կարգով ապաշխարեցին և մտադրվեցին քաշվել գնալ իրենց աշխարհը։


Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 213, 215, 223, 225, 227, 235
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996




 
sacredtradition.am