русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Այդ ժամանակներում հայտնվում է Արիոս Ալեքսանդրացին, որը, խաբվելով դևից, Որդուն Հոր բնությունից ու Նրան հավասար չէր համարում և ոչ էլ՝ հավիտենականությունից առաջ Հորից ծնված, այլ համարում էր արարած և ուշ ժամանակ գոյացած։ Հենց այդ պատճառով էլ հետագայում Կոստանդիանոսի հրամանով եպիսկոպոսների ժողով է լինում Բյութանիայի Նիկիա քաղաքում, ուր հրավիրվեց նաև մեր Արիստակեսը։ Եվ այնտեղ 318 հայրեր, ըստ Սուրբ Հոգու շնորհի, Արիոսի աղանդը քակտելիս նզովելով վտարում են նրան Եկեղեցու հաղորդությունից։ Իսկ նա, ամբարշտությանն արժանի հատուցում կրելով և փորոտիքը վայր թափելով, պիղծ մարդկանց հետ միասին մեռնում է։ Այնուհետև մեր Արիստակեսը, վերադառնալով այնտեղից, գալիս ու իր հետ բերում է ժողովի կանոնների քսան ընդունելի գլուխները, որոնց համար ավելի ուրախանալով՝ սուրբ Գրիգորը դրանց վրա զգուշությամբ ավելացնում է նաև այլ գլուխներ։

Այն բանից հետո, երբ սուրբ Արիստակեսը գալիս է Նիկիայի ժողովից, սուրբ Գրիգորիոսը այլևս չի երևում մինչև իր վախճանը։ Նա գնում ու լռելյայն բնակվում է Մանե քարայրում՝ ըստ այն գրածի, թե ալեկոծված նավը շտապում է նավահանգիստ, իսկ ժուժկալ մարդը փնտրում է անապատ։ Իսկ մեր նահապետ սուրբ Գրիգորի լուսավորությունից և առաքելական աթոռի սկզբից մինչև այս պահը, որի վրա ոչ մեկը բան չի ավելացրել, երեսուն տարի է։
.... Նրանից հետո աթոռին հաջորդում է նրա անդրանիկ եղբայր Վրթանեսը, որը հաճո թվաց Սուրբ Հոգուն։ Իսկ մեր հոգևոր ճառագայթ սուրբ Գրիգորը, շատ տարիներ մնալով Մանյա քարայրում, վախճանվում է։ Նրա դիակը գտնում են հովիվները և չիմանալով ով լինելը՝ նրան թաղում են աղքատների կարգով։ Շատ տարիներ անց նրա սուրբ մարմինն ասես աստվածային նախախնամությամբ գտնում է Գառնիկ անունով ճգնավորը և տանում դնում է Թորդան գյուղում՝ իր իսկ զբոսայգում։


Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 43, 45
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996