русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԱՎԱԶԱՆ
id098Գավազանը հոգևոր իշխանության, հովվության և առաջնորդության խորհրդանիշն է:
Ներկայումս Հայ Եկեղեցում կան վարդապետական, եպիսկոպոսական և հովվապետական գավազաններ, որոնք տարբերվում են իրենց գլխի զարդով:
Վարդապետական գավազանը օձագլուխ է՝ երկգլխանի կամ չորս գլուխներով, երբ պատկանում է ծայրագույն վարդապետի: Օձի պատկերը խորհրդանշում է ճշմարիտ վարդապետությունը, որին հետևելով՝ փրկության ենք արժանանում. դրա նախօրինակն էր Մովսեսի պատրաստած պղնձե օձը, որին նայողները փրկվեցին անապատում:
Եպիսկոպոսական հովվական գավազանի գլուխը գալարաձև է, որը սովորաբար ունենում է բողբոջանման զարդեր՝ առաջին մեծ քահանայապետ Ահարոնի ծաղկած գավազանի օրինակով:
Իսկ հովվապետական, այսինքն՝ կաթողիկոսներին կամ պատրիարքներին պատկանող գավազանի գլուխն ունի չորսից ավելի օձեր, խաչեր և աղավնիներ:

Եպիսկոպոսական գավազան
XVII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն

Գավազանը հանձնվում է ձեռնադրության ժամանակ՝ հատուկ օրհնությամբ և աղոթքով:
 
sacredtradition.am