русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ
id096Գաբրիելը Սուրբ Գրքից հայտնի 7 հրեշտակապետներից մեկն է և համարվում է մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող հրեշտակը: Նրա անունը եբրայերեն նշանակում է Աստծո զորություն:
Գաբրիել հրեշտակապետը հանդես է եկել նաև Փրկչի գալստյանն առնչվող խորհուրդները մարգարեներին բացահայտելով և մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես որ այդ տեղի ունեցավ Դանիել մարգարեի [տե՛ս Դան. 9.20-27] և Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի [տե՛ս Ղուկ. 1.11-20] հետ: Այնուհետև Գաբրիել հրեշտակապետը դարձավ Քրիստոսի փրկագործության վկան և մասնակիցը՝ իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով ս. Մարիամ Աստվածածնին [տե՛ս Ավետում]:

Գաբրիել հրեշտակի ավետումը Զաքարիային
Երևան, ձեռ. 2374, էջ 228ա, Էջմիածնի Ավետարան, VI դ.

Գաբրիել հրեշտակապետի հիշատակը Եկեղեցում տոնվում է Միքայել հրեշտակապետի և բոլոր մյուս երկնային զորությունների հետ միասին:
 
sacredtradition.am