русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԵԹՂԵՀԵՄ
id093Եբրայերեն նշանակում է հացի տուն: Այս հնագույն քաղաքը գտնվում է Երուսաղեմից 15 կմ դեպի հարավ: Հնում այն կոչվել է նաև Եփրաթա, որ նշանակում է պտղաբեր:
Ըստ Հին Կտակարանի՝ Բեթղեհեմը եղել է Դավիթ թագավորի ծննդավայրը: Այստեղ էլ, համաձայն մարգարեների կանխագուշակության, մի քարայրում ծնվեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ինչի շնորհիվ այն մեծ սրբավայր դարձավ քրիստոնյաների համար: Այդ քարայրի վրա Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, տաճար է կառուցել:

Բեթղեհեմի քարայրը, որտեղ այժմ Ս. Ծննդյան տաճարն է

Քաղաքի ներկայիս 3 նշանավոր վանքերից մեկը պատկանում է հայերին, որոնք ունեն նաև համայնք և դպրոց:
 
sacredtradition.am