русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
id087Նոր Կտակարանում Բարդուղիմեոսը հիշատակվում է նաև Նաթանայել անունով: Հիսուսը, նրա մասին վկայելով, ասում է. «Ահա, արդարև, մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» [Հովհ. 1.47]: Նաթանայելը առաջինն է Հիսուսին Աստծո Որդի դավանում [տե՛ս Հովհ. 1.49], այդ իսկ պատճառով կոչվում է նախադավան առաքյալ:
Բարդուղիմեոս առաքյալն իր քարոզչությամբ հասել է մինչև Հնդկաստան և հետդարձի ճանապարհին մտել է Հայոց աշխարհ: Նա իր քարոզչությունը սկսել է Գողթն գավառում, որտեղ կառուցել է Ս. Տյառնընդառաջ կոչվող եկեղեցին: Ավանդության համաձայն՝ Բարդուղիմեոսը Հայաստան է բերել Տիրամոր սրբապատկերը և Անձևացյաց գավառում Անահիտ դիցուհու մեհյանի տեղում հիմնել է Ս. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև կուսանոց:

Ս. Բարդուղիմեոս առաքյալ
Ս. Էջմիածնի գանձատուն, XVIII դ.
Հեղինակ՝ Հովնաթան Հովնաթանյան

Նա մեր երկրում բազում հրաշքներ է գործել և շատ աշակերտներ ունեցել: Նրա հետևորդներից էր նաև Սանատրուկ թագավորի քույրը՝ Ոգուհին, որը նահատակվել է ս. Սանդուխտի պես:
Ըստ ավանդության՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները հանդիպել են Հայաստանում՝ Արտաշատի կամրջի վրա:
Բարդուղիմեոսի նահատակության մասին ասվում է, որ նրան թրածեծ արեցին և մարմինը նետեցին քաղաքից դուրս, բայց սուրբը դեռևս կենդանի էր, և շատերը վերջում լսեցին նրա խոսքը: Առաքյալն ավանդեց հոգին՝ տեսնելով ս. Թադեոս առաքյալի տեսիլքը երկնքում:
 
sacredtradition.am