русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՂԹԱՆՔ
id0581. Մաղթել նշանակում է ոչ միայն բարին ցանկանալ, այլև՝ այն հայցել Բարձրյալից: Միմյանց բարին մաղթելով՝ մարդիկ սովորաբար արտահայտում են իրենց բարի կամեցողությունը, ինչպես նաև սրտի իղձը՝ ուղղված առ Աստված, ինչով էլ մաղթանքը նույնանում է աղերսանքի և աղոթքի հետ:

2. Եկեղեցական աստվածպաշտության մեջ մաղթանքներ են կոչվում ժամերգության ընթացքում ավագ պաշտոնյայի կողմից ընթերցվող համառոտ աղոթքները, որոնք սեղմ կերպով ներկայացնում կամ ամփոփում են ժամերգության բաժինների հիմնական իմաստային ուղղվածությունը:


 
sacredtradition.am