русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ
id572Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակի օրը հիշատակվում է նախամարդու արտաքսվելը դրախտից և մեղքի ու մահվան դառնությունը ճաշակելը: Եթե Բուն բարեկենդանի և նրան հաջորդող շաբաթվա օրերի խորհրդածությունը կոչված է արթնացնել մեր հիշողությունը, թե որտեղից ընկանք և ինչ պատիվ ու վայելչություն կորցրինք, ապա Արտաքսման կիրակիի խորհրդածությունը նպատակ ունի սթափեցնել մեզ, որպեսզի գիտակցենք, թե ուր ենք ընկել և ինչ անպատիվ ու անվայել թշվառության մատնվել: Արդարև, այս աշխարհը նախամարդու անկումից հետո լոկ աքսորավայր է, ժամանակավոր պանդխտություն, որտեղ համայն մարդկությունը, հակառակ խաբուսիկ «առաջընթացին», դատապարտված է ապականության, հիվանդության ու մահվան:
Մարդկության շնորհազուրկ գիտակցությունն ակամա համակերպվել է այս իրողության հետ. նրա համար այս իրականությունը՝ իր համընդհանուր անկայանալիությամբ հանդերձ, գոյության միակ ոլորտն է: Մինչդեռ ով հասկանում է, որ արտաքսված է իր ճշմարիտ հայրենիքից, չի կարող մխիթարություն գտնել անցավորի մեջ, այլ փնտրում է միայն կատարյալն ու անանցը, և եթե չի ճաշակում ճշմարիտ Մխիթարիչի՝ Սուրբ Հոգու ներգործությունը, սգում է իր բնության արտաքսված և Արարչից օտարացած վիճակի համար:
Սակայն միշտ չէ, որ քրիստոնյան գիտակցում է այս ճշմարտությունը ողջ խորությամբ. հաճախ աշխարհն իր բազում հրապույրներով գայթակղում է նաև լուսո որդիներին: Ուստի և այս կիրակի Եկեղեցին ընթերցվածքներով, շարականներով ու քարոզներով ձգտում է Մեծ պահքի ճամփորդին պատսպարել այդ հրապույրներից, որպեսզի նա չկառչի այս դարաշրջանի ոչ մի խաբեպատիր «առաջարկից», լինի իբրև անցորդ, քանզի «աշխարհն անցնում է, իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան» [Ա Հովհ. 2.17]: Ինչպես կարդում ենք օրվա ընթերցվածքում, սուրբ առաքյալը հորդորում է ոչ միայն պահքի մարմնական ճիգով պատրաստել մեր մարմինները որպես «կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ», այլև չկերպարանվել «այս աշխարհի կերպարանքով» և նորոգվել «մտքի նորոգությամբ» [տե՛ս Հռոմ. 12.1-2]:
Այսպիսով, Արտաքսման կիրակին ուսուցանում է պահքի խստության միջոցով դառնալ առավել ներամփոփ, անտարբեր արտաքին տպավորությունների նկատմամբ և ապաշխարությամբ նորոգել ու փոխել սեփական գիտակցությունը: Այս իսկ խորհուրդն է ամփոփված այսօրվա «Հարց» շարականի հետևյալ խոսքերում. «Կյանքի դրախտից ելնելու համար [մեր] նախահոր տրտմության հետ մենք էլ ընդունենք ապաշխարության տրտմությունը, որպեսզի Քրիստոսի հարությամբ արժանանանք մտնել Եկեղեցու դրախտը»:
 
sacredtradition.am