SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿՅՈՒՐԵՂ ՍԱՐԿԱՎԱԳ (+362)
id541Ծնունդով փյունիկացիների՝ Լիբանանին սահմանամերձ Հելիոպոլիս քաղաքից էր: Փայլում էր առաքինասեր վարքով ու վառվում աստվածային նախանձախնդրությամբ, ինչից մղված, ս. Կյուրեղ եպիսկոպոսի օրինակով, դեռևս ս. Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր օրոք (306-337) բազում հեթանոսական տաճարներ ու բագիններ էր կործանել: Կռապաշտ հելլենացիները չէին կարող այդ ներել, և երբ իշխանության եկավ Հուլիանոս Ուրացողը (361-363), նրան հիշեցրին այդ մասին՝ մեծ ատելություն բորբոքելով սարկավագի հանդեպ: Կայսրը հրամայեց Կյուրեղին հանձնել քրմերին՝ արտոնելով նրա հետ վարվել ըստ իրենց ցանկության: Բազմատեսակ խոշտանգումներից հետո Կյուրեղին նետեցին բանտ՝ հուսալով, թե նա կզղջա և կուրանա իր հավատը: Բայց ի վերջո, տեսնելով, որ նրան անհնար է կոտրել, իրենց կույր վրեժխնդրությունն արտահայտեցին Կյուրեղի լյարդը հանելով ու լափելով, ինչից անմիջապես պատուհասվեցին և մեռան ավելի շուտ, քան սուրբ նահատակը, որը մահից առաջ բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»:
 
sacredtradition.am