русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.)
id459Հայ Եկեղեցու ականավոր վարդապետ Վարդան Այգեկցին ծնվել է Ասորեստանում՝ հայաբնակ Մարաթա գյուղում: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ուսանել է Սև լեռների Արքակաղին վանքում, որտեղ նրան շնորհվել է վարդապետի աստիճան: Այնուհետև, ինչ-ինչ պատճառներով հալածվելով, 1208 թ. նա հարկադրված հեռացել է հայրենի վայրերից, 2 տարի թափառելուց հետո վերադարձել ու հաստատվել է Այգեկ վանքում (այստեղից էլ՝ նրա մականունը):
Այգեկցին գրել է ճառեր, դավանական և խրատական երկեր, ինչպես նաև իր առակների «Աղվեսագիրք» կոչվող ժողովածուն, որի շնորհիվ նա համարվում է հայ գրականության մեջ նոր տեսակի՝ առակավոր ճառերի սկզբնավորողը:
 
sacredtradition.am