русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԿԻՀ
id442Սկիհը մեզ հիշեցնում է այն սուրբ բաժակը, որից խմեց Հիսուսը խորհրդավոր ընթրիքին և հաղորդեց աշակերտներին:
Սկիհի մեջ է լցվում կարմիր գինին, որն այնուհետև պատարագի ընթացքում վերածվում է Քրիստոսի խորհրդական արյան: Այս սրբազնագույն խորհրդի համար նախատեսված անոթը պետք է լինի արծաթյա՝ ներսից ոսկեզօծված: Լինում են և շատ խոշոր չափերի սկիհներ, որոնք նախատեսված են մեծ ու բազմամարդ արարողությունների համար:

Սկիհ
1756 թ., Վան: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am