русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ
id432Գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հյուսիսային կողմում՝ անտառապատ լեռան լանջին: Հիմնադրել է Աշոտ Ողորմած թագավորը 966 թ.: Գլխավոր՝ Ս. Ամենափրկիչ, ներքուստ խաչաձև, 4 ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցին կառուցվել է 957-966 թթ. (գավիթը՝ 1181 թ., ճարտարապետ՝ Ժամհայր): Դեպի հյուսիս նույնատիպ Ս. Աստվածածին եկեղեցին է (X դ.), հորինվածքով եզակի՝ եռանավ բազիլիկ գավիթը (1211 թ.), որին կից է հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության բացառիկ նմուշ Մագիստրոսի ճեմարանը (XI դ.): Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատին կից է վանքի եռահարկ զանգակատունը (XIII դ.): Համալիրի հյուսիսարևելյան անկյունում գրատան շենքն է՝ կառուցված Հրանուշ թագուհու կողմից (1063 թ.): Նրան կից է արտաքուստ շրջանաձև, քառախորան Ս. Գրիգոր կենտրոնագմբեթ եկեղեցին (X դ.): Համալիրի արևելյան կողմում երկխորան Ս. Հարություն եկեղեցին է (XIII դ.), նրա կողքին՝ վանահայր Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը (1184 թ.):
Սանահինի վանքում X-XI դդ. գործել է համալսարան, որին կից եղել է նշանավոր գրադարանը:

Սանահինի վանքի ընդհանուր տեսքը հարավ-արևելքից

 
sacredtradition.am