русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿ
id396Այս անունով է կոչվել այն նվիրական արկղը, որի մեջ էին պահվում օրենքի տախտակները, որոնք Աստծո և Իր ժողովրդի միջև կնքված ուխտի վկայությունն էին: Նրա մեջ էին պահվում նաև Ահարոնի ծաղկած գավազանը, ոսկե սափորի մեջ դրված մանանան, ինչպես նաև մի օրինակ Մովսեսի Հնգամատյանից: Այն դրվում էր սրբություն սրբոցում, ուր անտեսանելիորեն ներկա էր Աստված (տե՛ս Վկայության խորան, Երուսաղեմի Տաճար) և բազում անգամ հայտնում էր Իր կամքը:
Անապատով ընթանալիս ուխտի տապանակը քահանաները տանում էին ժողովրդի առջևից: Նրա հետ կապված են բազմաթիվ հրաշքներ. այսպես՝ նրա առջև կանգնեցին Հորդանանի ջրերը՝ ճանապարհ տալով Իսրայելի ժողովրդին. տապանակով հանդերձ Երիքովի շուրջ 7 անգամ պտտվելուց հետո փլվեցին քաղաքի պարիսպները. իսկ երբ փղշտացիները գերեվարեցին այն, շուտով ետ վերադարձվեց աստվածառաք հարվածով:
Ուխտի տապանակն անհետ կորավ բաբելոնյան գերության ժամանակ՝ հավանաբար ծածուկ տեղ պահվելով բարեպաշտ հրեաների կողմից:
 
sacredtradition.am