русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇԱՊԻԿ
id377Եկեղեցու նվիրապետության առաջին աստիճանն ունեցողի՝ դպիրի միակ ծիսական հանդերձն է: Այն հիմնականում սպիտակ է, քանի որ խորհրդանշում է նվիրյալի հրեշտակային մաքրությունը:

Շապիկ՝ հրեշտակների և սրբերի պատկերներով
1776 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն

Շապիկը ծածկում է այն կրողի ողջ մարմինը՝ ուսից մինչև գարշապար: Սովորաբար շապիկի վերին մասը զարդարվում է առանձին կտորով՝ ուսանոցով, որն ամուր կարվում է շապիկին: Այն շապիկի վերին մասում ծածկում է թիկունքը և ուսերը, իսկ առջևից՝ կուրծքը:
Շապիկը նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են նվիրապետական հաջորդ աստիճանները խորհրդանշող հանդերձանքը:
Պատարագիչ քահանայի շապիկն ամբողջովին միայն սպիտակ է լինում, առանց ուսանոցի՝ իբրև խորհրդանիշ սրբության և անապականության, այն լուսեղեն պատմուճանի, որ կրում էր Ադամը դրախտում:
Պատարագի զգեստավորման արարողության ժամանակ շապիկը հագնելիս քահանան ասում է. «Հագցրո՛ւ ինձ, Տե՛ր, փրկության հանդերձ և ուրախության պատմուճան»:
 
sacredtradition.am