русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
id332Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում կանգուն Ս. Հովհաննես եկեղեցին (VII դ.) հայկական ճարտարապետության ստեղծած քառակուսի, քառախորան գմբեթավոր եկեղեցիներից առաջինն է ու լավագույնը: Աղոթասրահը տրոմպների եռաստիճան համակարգի միջոցով ծածկվում է հսկա գմբեթով: Եկեղեցին ունի հնամենի հարդարանք, միասնական և ընդարձակ ինտերիեր, կոթողային ծավալա-տարածքային հորինվածք:

Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

 
sacredtradition.am