ԱՆԱՊԱՏ
id028Այսպես են կոչվել բնակավայրերից հեռու գտնվող
ճգնավորների մենաստանները, մենակյացների միաբանությունները: Առաջին անապատականները, հեռանալով
աշխարհից, սկզբում ճգնել են միայնակ՝ մարդկանց համար անտեսանելի, անմատչելի վայրերում: Այնուհետև նրանց շուրջ հավաքվել են այլ
ճգնավորներ, որոնք կամեցել են ճգնել նույն վայրում՝ չխախտելով միմյանց հանդարտությունը:
Առաջին անապատները ստեղծվել են Եգիպտոսում, այնուհետև՝ Պաղեստինում, Փոքր Ասիայում և Հայաստանում: Նրանք տարբերվում են
վանքերից իրենց խստակրոն
կանոնադրությամբ և մարդաշատ բնակավայրերից հեռու գտնվելով: